Գյումրի բժշկական կենտրոն

ՀՀ ԱՆ հանձնարարականով «Գյումրու ԲԿ» էր այցելել ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբանը

ՀՀ ԱՆ հանձնարարականով «Գյումրու ԲԿ» էր այցելել ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբանը 13.01.2016

Հունվարի 10-ին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, նախարարի տեղակալների, գլխավոր վարակաբան Արա Ասոյանի գլխավոր, համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցի եւ «Գյումու բժշկական կենտրոն»-ի գործադիր տնօրեն Արմեն Իսահակայանի մասնակցությամբ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Նախարարին ներկայացվել է թոքաբորբով եւ սուր շնչառական հիվանդություններով քաղաքացիների  շարժը «Գյումրու ԲԿ»-ում:

 

Արմեն Մուրադյանի հանձնարարականով հունվարի 11-ին աշխատանքային այցով Գյումրու բժշկական կենտրոնում էր  ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: Վերջինս «Գյումրու ԲԿ»-ի տնօրեն Արմեն Իսահակայանի, փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, թերապիայի բաժանմունքի վարիչ Ժաննա Հովսեփյանի, համաճարակաբան Արմինե Անդրյանի, ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության  Շիրակի մարզային կենտրոնի ղեկավար Կարինե Թայիրյանի, նույն կառույցի համաճարակաբան Զեմֆիրա Աբգարյանի եւ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Շիրակ» մասնաճյուղի տնօրեն Վարդան Ուռուտյանի հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:

 

Խորհրդակցության ավարտից անմիջապես հետո ՀՀ գլխավոր վարակաբանը հետազոտել է «Գյումրու բժշկակակն կենտրոն»-ում ստացիոնար բուժում ստացող թոքաբորբով հիվանդներին եւ տվել է համապատասղան ցուցումներ:

 

ՀՀ ԱՆ հանձնարարականով «Գյումրու ԲԿ» էր այցելել ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբանը

 

Խորհրդակցության արդյունքները ներկայացվել է Շիրակի մարզպետ Ֆելիքս ցոլակյանին:

 

Հավելենք, որ հունվարի 13-ի դրությամբ «Գյումրու բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 21 թոքաբորբով հիվանդ, որոնցից երկուսը եւ մեկ հղի գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդներին արհեստական շնչառության սարքեր միացված չեն, առողջական վիճակները գնահատվում է բավարար:

 
ՀՀ ԱՆ հանձնարարականով «Գյումրու ԲԿ» էր այցելել ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբանը   ՀՀ ԱՆ հանձնարարականով «Գյումրու ԲԿ» էր այցելել ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբանը   ՀՀ ԱՆ հանձնարարականով «Գյումրու ԲԿ» էր այցելել ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբանը

 

«Գյումրու բժշկական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին