Գյումրի բժշկական կենտրոն

Պացիենտների համար / Հիվանդություններ / Զգուշացե՛ք գարնանային ավիտամինոզից. վիտամին H

Զգուշացե՛ք գարնանային ավիտամինոզից. վիտամին H 04.04.2016

Այս վիտամինը նյարդային համակարգի «բժիշկն է» և ածխաջրածնային փոխանակության կատալիզատորը, որի շնորհիվ օրգանիզմը ստանում է էներգիայի անհրաժեշտ քանակություն:

 

Վիտամին H-ը գերազանց գործակցում է ինսուլինի հետ` կանոնավորելով շաքարի քանակն արյան մեջ և խոչընդոտելով շաքարախտի առաջացմանը:

 

Այդպիսով, այս վիտամինը կարելի է անվանել կենսական ուժի և էներգիայի վիտամին: Բացի այդ, այս նյութն անփոխարինելի է իմունային համակարգի պաշտպանական ֆունկցիաների խթանման համար, և, որքան էլ տարօրինակ թվա, նպաստում է գեղեցիկ վարսերի պահպանմանը (բիոտինի հատկություններից մեկը ճաղատացման և վաղաժամ ճերմակելու կանխումն է):

 

Վիտամին H-ի պակասը դրսևորվում է մազերի թեփոտությամբ և տարբեր մաշկային հիվանդություններով (որպես կանոն, վնասվում են դեմքը, ձեռքերն ու ոտքերը), աղեստամոքսային համակարգի խանգարումներով (դիսբակտերիոզ, գաստրիտ), այտուցվածությամբ և արյան մեջ խոլեսթերինի քանակի բարձրացմամբ: Ծայրահեղ վտանգավոր դեպքերում կարող են առաջանալ մկանային դիստրոֆիա և ողնուղեղի դեգեներացիա:


Վիտամին H են պարունակում ձվի դեղնուցը, պանիրը, կովի կաթը, թռչնամիսը, տավարի միսը, խոզի միսը, որոշ ձկնատեսակներ: