Գյումրու բժշկական կենտրոնում անգիոգրաֆիկ ծառայությունը հիմնադրվել է 2012 թվականին: Անգիոգրաֆիկ սարքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նվերն է բժշկական կենտրոնին: Ծառայությունը հագեցված է նորագույն` Simens Artis Zec սարքով եւ սիրտ-անոթային հետազոտությունների համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:
Անգիոգրաֆիկ ծառայությունը Գյումրու բժշկական կենտրոնում լիարժեք սկսել է գործել 2014 թվականի մայիսի 1-ից: Բաժանմունքն իրականացնում է հետեւյալ ծառայությունները`
- կորոնոանգիոգրաֆիա,
- ռենոանգիոգրաֆիա,
- ծայրամասային անոթների անգիոգրաֆիա,
- վենտրիկոլոգրաֆիա,
- աորտոգրաֆիա,
- պսակաձեւ զարկերակների ստենտավորում:
Նշյալ ծառայությունները գործում են շուրջօրյա, որն իրականացնում է Գյումրու բժշկական կենտրոնի միջամտական սրտաբան Կարեն Միքայելյանը: