
<<Գյումրու բժշկական կենտրոն>>-ում սուր շնչառական հիվանդությունների եւ թոքաբորբի համաճարակ չկա, բուժհաստատությունը այս պահին աշխատում է թերբեռնված։ Թոքաբորբով հիվանդների թիվը այս պահին 10-ն է, որից չորսը հղի են։ Իրավիճակը <<Գյումրու>> ԲԿ-ում վերահսկելի է։
Հունվարի 9-ի առավոտյան թոքաբորբով հիվանդ մեկ քաղաքացի է տեղափոխվել <<Էրեբունի>> բժշկական կենտրոն։
Առկա պահին <<Գյումրու ԲԿ>>-ում բոլոր բաժանմունքների ընդհանուր զբաղվածությունը հասնում է 140 մահճակալի։ 32 հիվանդները գտնվում են թերապիայի բաժանմունքում։
<<Գյումրու բժշկական կենտրոն>>-ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին