Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2013 թ. դեկտեմբերի 10-ի թիվ 3210-Ա հրամանի պահանջների, հիվանդանոցում ստեղծվել է ներհիվանդանոցային վարակների հսկողության (ՆՀՎ) պատասխանատու խումբ՝ խորհուրդ:
Ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և մոնիթորինգի խմբի պատասխանատու համարկարգող է նշանակվել բժիշկ համաճարակաբան Արմինե Անդրյանը՝ համաճարակաբանի մասնագիտությամբ բժշկական գիտությունների թեկնածու, բժշկագիտության դոցենտ:
Բժիշկ համաճարակաբանի կողմից մշակվել և հաստատման է նշանակվել Գյումրու բժշկական կենտրոնում ներհիվանդանոցային վարակների կանխարգելման ծրագիրը: Մշակվել է նաև բժշկական թափոնների անվտանգ գործածության ընթացակարգեր՝ ելնելով ստացիոնարի գործառնական առանձնահատկություններից և ֆինանսական հնարավորություններից:
Ստեղծվում և մշակվում է ներհիվանդանոցային վարակների կանխարգելման ձեռնարկ, որը շարունակական թարմացվում և լրացվում է:
Ձեռնարկն իրենից ներկայացնում է հիվանդանոցի տարածքների և շենքերի ախտահանման և մաքրման, խնամքի պարագաների մշակման և ախտահանման, բժշկական գործիքների նախամանրէազերծումային մշակման, մանրէազերծման, սրածայր իրերի և գործիքների հետ աշխատելու նախազգուշական կանոնների, ձեռքերի լվացման և ձեռնոցների կիրառման կարգի վերաբերյալ հրահանգներ և այլ ներհիվանդանոցային վարակների հետ կապված հարակից թեմաների վերաբերյալ ուղեցույցներ:
Համաճարակաբանական հսկողության հետագա անելիքների վերաբերյալ պարբերաբար կներկայացվի տեղեկատվություն: