«Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գործող վերակենդանացման բաժանմունքը միակն է Շիրակի մարզում:
Գյումրու բժշկական կենտրոնի վերակենդանացման և անհետաձգելի օգնություն ցուցաբերելու և լայն ծավալներով բարձր որոկավորված ինտենսիվ թերապիայի բաժանմունք է, որը տեղակայված է երկու հարկերի վրա:
Այստեղ կրիտիկական ծանր վիճակում գտնվող պացիենտների կյանքի համար կարևոր ֆունկցիաների մշտադիտարկման և պահպանման համար բարձր տեխնոլոգիական սարքավորումներ կան. դրանցից են.
թոքերի օդափոխանակման սարքերը, |
|||||
բազմաֆունկցիոնալ կարդիոմանիտորներ: |
Բաժանմունքի աշխատանքի համար մատչելի են նաև հիվանդանոցում գործող հեմոդիալիզի բաժանմունքը, շուրջօրյա գործող լաբորատորիան և գործիքային հետազոտություններիրականացնող կաբինետներ:
Բաժանմունքի աշխատանքի հիմնաքար հանդիսանում ինտենսիվ թերապիայի և ախտորոծման կլինիկական և կազմակերպչական արձանագրությունների ներդրումը, ինչպես բժիշկների այնպես էլ միջին բուժ. անձնակազմի համար:
Բաժանմունքում դիմելիությունը տարեկան 1000-ի է հասնում: Հիմնականում տեսակարար կշիռ կազմող կրիտիկական վիճակներն են.
նյարդային վնասվածքներ, | |||||
ուղեղային արյան շրջանառության սուր խանգարումներ, | |||||
սեպսիս և բազմաօրգանային անբավարարություն, | |||||
ներհիվանդանոցային կամ արտահիվանդանոցային թոքաբորոբ, | |||||
կենտրոնական նյարդային համակարգի վարակներ, | |||||
ծանր պերիտոնիտներ, ռելապարատոմիայից հետո վիճակներ: |
Հիվանդանոցի բժշկական, ինչպես նաև միջին բուժանձնակազմը խիստ մասնագիտացված է և սերտորեն համագործակցում է հանրապետությունում առաջատար համարվող կլինիկաների նույնանուն բաժանմունքների հետ, մասնավորապես՝ «Էրեբունի բժշկական կենտրոն» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների հետ: