
Վիտամին E-ն ուժեղ հակաօքսիդանտ է, որի շնորհիվ հաջողությամբ պայքարում է ազատ ռադիկալների դեմ, որոնք նպաստում են տարբեր պաթոլոգիաների առաջացմանը:
Այդ վիտամինի պակասն առաջացնում է սակավարյունություն, սրտի աշխատանքի անկում, վերարտադրողական և նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ, ռեֆլեքսների նվազում, բարդություններ հավասարակշռության հետ: Վիտամին E են պարունակում բուսական յուղերը, ընկույզը, ցորենը, արևածաղկի սերմերը, սպանախն ու բրոկոլին, ինչպես նաև լյարդը, ձվի սպիտակուցն ու կաթը: