Գյումրի բժշկական կենտրոն

Գյումրու ԲԿ-ում ծառայությունները աշխատում են խստացված հերթապահությամբ

Գյումրու ԲԿ-ում ծառայությունները աշխատում են խստացված հերթապահությամբ 07.01.2016

2015 թվականի դեկտեմբերի 31-ից  առ այսօր, <<Գյումրու բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ն աշխատում  է ՀՀ Առողջապահության նախարարության հրամանով՝ բժշկակակն կենտրոնում սահմանվել է խստացված հսկողություն: Բոլոր բաժանմունքներում  իրականացվում է խստացված հերթապահություն ՝տնօրինության եւ բաժանմունքի վարիչների անմիջական վերահսկողությամբ:



ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի կարգադրությամբ 2015 թվականի դեկտեմբերի 31-ից առ այսօր, <<Գյումրու բժշկական կենտրոնը>> յուրաքանչյուր երեք ժամը մեկ պարբերականությամբ տեղեկատվություն է տրամադրում  ՀՀ ԱՆ Աշխատակազմի առողջապահական պետական տեսչության Շիրակի մարզային կենտրոնին եւ ՀՀ ԱՆ <<Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի <<Շիրակ>> մասնաճյուղին՝ ԲԿ դիմած քաղաքացիների հիվանդությունների վերաբերյալ:



Տոնական օրերին <<Գյումրու բժշկական կենտրոն>>-ում,  գործադիր տնօրեն Արմեն Իսահակայանի գլխավորությամբ ստեղծվել է հիվանդությունների իրավիճակը վերահսկող հատուկ աշխատանքային խումը, որի շրջանակներում բաժանմունքի վարիչների եւ բժիշկների մասնակցությամբ իրականացվում է խորհրդատվություններ, հաշվետվություն եւ տվյալների ամփոփում:


Բժշկակակն կենտրոնի, այս օրերի աշխատանքների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվում նաեւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին:


Հաշվի առնելով գրիպի եւ սուր շնչառական վիրուսների դեպքերը <<Գյումրու բժշկական կետրոն>>-ում սահմանափակվել է հիվանդների մոտ այցելող քաղաքացիների հոսքը եւ տեսակցության ժամերը:


Ի նկատի ունենալով, որ 2016 թվականի հուվարի 8-ից մեկնարկում են աշխատանքային օրերը <<Գյումրու բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ն քաղաքացիներին հորդորում է խուսափել շփվել  գրիպով վարակված քաղաքացիների հետ կամ ծայրահեղ դեպքում օգտագործել բժշկակակն դիմակներ:


 

<<Գյումրու բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին