Բաժանմունքի տարեգրությունը կարելի է բաժանել երկու կեսի` նախաերկրաշարժյան, որը ձևավորվել է Լենինականի շտապ օգնության հիվանդանոցի բազայի վրա 1970-ական թվականներին և հետերկրաշարժյան շրջան` երբ բաժանմունքը վերաբացվեց N1 հիվանդանոցի բազայի վրա:
Առողջապահական հիմնարկների օպտիմիզացիայի պայմաններում բաժանմունքը գործունեությունը շարունակել է Գյումրու «Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում», իսկ 2012թ-ից «Գյումրի» ԲԿ-ում: Բաժանմունքը իր գործունեությունը բուռն կերպով ծավալել է 1988թ.-ի երկրաշարժի և հետերկրաշարժյան շրջանում, որտեղ բուժօգնություն է ստացել տասնյակհազարավոր հիվանդներ: Բաժանմունքը իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել Արցախյան ազատամարտի տարիներին անմիջական աշխատանքներ ծավալելով Արցախի զինվորական հոսպիտալներում և քաղաքացիական հիվանդանոցներում: Հարյուրավոր վիրավոր ազատամարտիկներ իրենց օգնությունն են ստացել մարտի դաշտից տեղափոխվելով բաժանմունք:
Մարզային առողջապահական կառույցներում միակն է , որ չվերածվեց ծառայության և իր ռազմավարական նշանակությամբ ընդլայնվեց և դարձավ ՀՀ հյուսիսային հատվածի միակ գործող վնասվածքաբանության և օրթոպեդիայի բածանմունք: Ներկայում բաժանմունքը գործում է 50 մահճակալ ծավալով, որը ունի ժամանակակից հիվանդասենյակներ, վիրակապարան, գիպսակապարան, խորհդակցությունների և խորհրդատվությունների սենյակներ: Վիրահատական սրահը համալրված է օրթոպեդիկ վիրահատական սեղանով, արթրոսկոպով, ԷՕՎ ռենտգեն սարքով: 2014թ. Առողջապահության նախարարության կողմից բաժանմունքը ստացել է III կատեգորիայի որակավորում:
Հետևելով Երևանյան առաջատար կլինիկաների փորձին, վերջին տարիներին աշխատակիցների կողմից ներկայացվել և տպագրվել է 40-ից ավել գիտական և գիտապրակտիկ հոդվածներ ու թեզիզներ: Բաժանմունքի բուժպերսոնալը ակտիվ մասնակցում է միջազգային գիտա-խորհրդատվական կոնֆերանսներին ինչպես անմիջական մասնակցությամբ, նաև օգտվելով հեռահաղորդակցական բժշկության հնարավորություններից: Բաժանմունքը հագեցված է նեղ մասնագետներով՝ 9 վնասվածքաբան օրթոպեդ, դիմածնոտային վիրաբույժ, միկրովիրաբույժ, պլաստիկ վիրաբույժ, ՔԿԱ-բժիշկ, որոնք պարբերաբար անցնում են վերապատրաստման դասընթացներ ՀՀ և արտերկրի կլինիկաներում:
Բաժանմունքը մշտապես տեխնիկական և խորհրդատվական աջակցություն է ստանում ԱՄՆ(Դետրոիդ), Անգլիա(Մանչեստր), Ֆրանսիա(Փարիզ, Լիոն), ՌԴ(Մոսկվա), ինչպես նաև ՀՀ առաջատար կլինիկաների փորձառու բժիշկների և մասնագետների կողմից:
Բաժանմունքը տարեկան սպասարկում է մոտ 600 ստացիոնար հիվանդ, կատարվում է մոտ 450 վիրահատություն: Բաժանմունքը հագեցած է բոլոր անհրաժեշտ նյութական միջոցներով հիվանդներին ժամանակակից բուժօգնություն և խնամք ապահովելու համար: Բաժանմունքում կիրառվում է կոտրվածքների կոնսերվատիվ և վիրահատական բուժման ժամանակակից մեթոդները: Կոտրվածքների վիրահատական բուժման համար կիրառվում են մետաղական հարթակներ, ինտրամեդուլյառ մեխեր, տարատեսակ արտաքին ֆիքսացիայի ապարատներ(Իլիզարովի, ԱՕ, Հոֆման):
1996թ-ից կատարվում է կոնք-ազդրային հոդի էնդոպրոթեզավորում: Էնդոպրոթեզավորված հիվանդների համար ստեղծված են խնամքի հատուկ պայմաններ՝ ֆունկցիոնալ մահճակալ, քայլակ, մոդիֆիկացված զուգարանակոնք: Բաժանմունքում կատարվում է խրոնիկական օստեոմիելիտի բուժում միոպլաստիկայի եղանակով: Կատարվում է վերջույթների մեծ և փոքր սեգմենտների երկարության կոռեկցիա: Բաժանմունքը ունի հարուստ փորձ պոլի և համակցված վնասվածքներով հիվանդների բուժման գործընթացում: Կատարվում է վիրահատություններ` շարակցական հյուսվածքների բարորակ նորագոյացությունների, փափուկ հյուսվածքների վնասվածքների ժամանակ, ամպուտացված սեգմենտների վերականգնում միկրովիրաբուժության հնարքների կիրառմամբ:
Հիվանդանոցում առկա է վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության կազմակերպման համար անհրաժեշտ հարկլինիկական գործիքային հետազոտություններ- ռենտգենոգրաֆիա, համակարգչային շերտագրում, սոնոգրաֆիա, դենսիտոմետրիա: