
Վիտամին D-ից է կախված ֆոսֆորի և կալցիումի փոխանակումն օրգանիզմում: Վիտամին A-ի հետ վիտամին D-ն մեծապես հակազդում է շաքարախտի առաջացմանը, աչքերի և մաշկային հիվանդությունների, ինչպես նաև տարբեր վարակիչ հիվանդությունների զարգացմանը, միաժամանակ նպաստելով օսթեոպորոզի դեմ պայքարին ու կոտրվածքների արագ ապաքինմանը:
Այդ վիտամինի պակասը ոսկրերը դարձնում է փխրուն և դժվարացնում կոտրվածքների ապաքինումը, առաջացնում է ռախիտ, կարիես, քարեր երիկամներում, մկանային թուլություն և կալցիումի վատ յուրացում:
Վիտամին D են պարունակում կաթնաթթվային մթերքները, կաթնաշոռը և պանիրը, բուսական և սերուցքային կարագը, հում դեղնուցը, ծովամթերքը, ձկան լյարդը, ձկան յուղը, ծովային ձկնատեսակները: