Գյումրի բժշկական կենտրոն

Պացիենտների համար / Հիվանդություններ / Զգուշացե՛ք գարնանային ավիտամինոզից. վիտամին C

Զգուշացե՛ք գարնանային ավիտամինոզից. վիտամին C 23.03.2016

Վիտամին C-ն հզոր հակաօքսիդանտ է, որը խոչընդոտում է վարակի ներթափանցմանը, ունի հակաալերգիկ և հակաբորբոքային ազդեցություն: Վիտամին C-ն ո՛չ միայն ամրապնդում է իմունիտետը, այլ նաև ուժեղացնում է այլ նյութերի ազդեցությունն օրգանիզմում, օրինակ, վիտամին Е-ի:

 

Ասկորբինաթթուն նպաստում է հորմոնալ սինթեզին, կարգավորում է արյունաստեղծ գործընթացները, ամրացնում է անոթների պատերն ու բարձրացնում է կալցիումը յուրացնելու օրգանիզմի ունակությունը:

 

Վիտամին C-ի պակասի դեպքում վերքերի կամ կոտրվածքների ապաքինման հետ կապված խնդիրներ են առաջնում, արյունահոսում են լնդերը, արյունահոսություն կարող է լինել քթից, հոդերում կարող է առաջանալ ցավ և այտուց, կարող են զարգանալ նաև մարսողական խնդիրներ, սակավարյունություն, հակվածություն հեմատոմաներին:


Վիտամին C են պարունակում մասուրը, խնձորը, ցիտրուսները, չիչխանը և այլն: