Գյումրի բժշկական կենտրոն

Հեմոդիալիզի բաժանմունք

ԳՅՈՒՄՐԻ բժշկական կենտրոն. Հեմոդիալիզի բաժանմունք

 

Գյումրու բժշկական կենտրոնում հեմոդիալիզի բաժանմունքը գործում է 01.04.2013թվականից: Բաժանմունքը հագեցած է նորագույն «արհեստական երիկամներ»-ի սարքավորումներով:


Հեմոդիալիզային սեանս իրականացնելու համար անհրաժեշտ ֆիլտրը, կոնցենտրատորը՝ հիմնային և թթվային, հոսքային գծերը և երակային, զարկերակային ասեղներն օգտագործվում են միանվագ, ունի ժամանակակից ջրի մաքրման կայան, որն ի վիճակի է սպասարկել միաժամանակ 18 ապարատ:

 

ԳՅՈՒՄՐԻ բժշկական կենտրոն. Հեմոդիալիզի բաժանմունք

 

Բաժանմունքն իր տեխնիկական հագեցվածությամբ միակն է Շիրակի մարզում, բոլոր սարքավորումները՝ առանց բացառության, նոր են: Հեմոդիալիզի սրահը բաղկացած է երեք բաժնից, որոնցից յուրաքանչյուրը հագեցված են հեռուստացույցներով, մահճակալների փոխարեն տեղադրված են ֆունկցիոնալ բազկաթոռներ, որոնք կարող են ընդունել հիվանդին հարմար բոլոր դիրքերը:


Բաժանմունքում բուժվում են քրոնիկական երիկամային անբավարարությամբ տերմինալ ստադիայում գտնվող հիվանդները: