2015 թվականի հունվարի 1-ից առ այսօր «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստացել 7360 հիվանդ: 2014 թվականի նույն ժամանակահատվածում սպասարկվել է 7609 հիվանդ: Տարբերությունը եղել է 249 հիվանդ:
Խորհրդատվական ծառայությունում գրանցվել է 18060 հիվանդ, իսկ 2014 թ.՝ 18442:
2015 թվականի հունվարի մեկից առ այսօր, «Գյումրի» ԲԿ-ում իրականացվել է 144 ստենտավորում. ST էլևացիայով՝ 69 վիրահատություն, որից 12-ը հրաժարվել է ոչ դեղապատ ստենտից: 63 հիվանդի մոտ տեղադրվել է ոչ դեղապատ ստենտ, որից երկուսի մոտ` երկու ստենտ: 81 քաղաքացի վիրահատվել է վճարովի հիմունքներով:
2014 թ. իրականացվել է 182 ստենտավորում, որից 104-ը` վճարովի, իսկ 24-ը` պետպատվեր:
2014 թվականին բուժազնակազմի միջին աշխատավարձը կազմել է 150.3 հազ. դրամ, իսկ 2015-ին՝180.1 հազ. դրամ:
2015 թվականին Գյումրի ԲԿ-ում աշխատանքի է ընդունվել 58 աշխատակից, իսկ կենսաթոշակային տարիքի լրացմամբ պայմանավորված կամ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է 56 աշխատակից:
«Գյումրի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին