B խմբի վիտամիններ
B1 վիտամինի պակասն արտահայտվում է անքնությամբ, հոգնածությամբ, ընդհանուր և մկանային թուլությամբ, դեպրեսիայով, գրգռվածությամբ, քաշի կորստով, աղեստամոքսային համակարգի և սրտի հետ կապված խնդիրներով:
B1 վիտամին են պարունակում ցորենազգիները, կաթնամթերքը:
B2 վիտամինի պակասի դեպքում նկատվում են աչքերի կարմրություն, ցավոտ զգացողություններ բերանի խոռոչում և լեզվի վրա, յուղոտ մազեր, դերմատիտ և ապատիա:
B2 վիտամին պարունակում են պանիրը, լոբազգիները, հնդկաձավարն ու վարսակը:
B3 վիտամինի պակասն առաջացնում է գլխացավ, ուժերի անկում, բերանից տհաճ հոտ, նյարդայնություն, խոց, վատ ախորժակ և աղեստամոքսային համակարգի հետ կապված խնդիրներ:
B5 վիտամինի պակասի դեպքում կարող են նկատվել կծկումներ, հոգնածություն, այրոցի զգացում ոտքերում, սրտի առիթմիա, սրտխառնոց և անքնություն:
B5 վիտամինի պակասը կարելի է լրացնել` օգտագործելով տավարի միս և լյարդ, ծովաձուկ, ձու, կաթ, թարմ բանջարեղեն, լոբազգիներ, ցորենազգիներ, ընկույզ, սունկ, մեղվակաթ, ինչպես նաև ցորեն ու բազմահասկ տարեկանի ալյուր:
B6 վիտամինի պակասն առաջացնում է անքնություն, անեմիա, մաշկի հետ կապված խնդիրներ, մազաթափություն, մկանային կծկումներ, ինչպես նաև հեղուկի կուտակում օրգանիզմում:
B6 վիտամին պարունակում են թռչնամիսը, տավարի միսը, ընկույզը, լոբին, կարտոֆիլը:
B12 վիտամինի պակասն առաջացնում է հոգնածություն, դիարեա, հավասարակշռության խախտում, դեպրեսիա, ախորժակի բացակայություն, նյարդերի բորբոքում, ցավ բերանի խոռոչում:
B12 վիտամին պարունակում են տավարի և հորթի լյարդը, երիկամները, ձվի դեղնուցը, ցածր յուղայնությամբ կաթի փոշին, ծովամթերքը: B12 վիտամին որոշ քանակությամբ կա նաև տավարի մսում, թռչնամսում, ծովամթերքում, պանրի պինդ տեսակներում և կաթնաթթվային մթերքներում: