
«Գյումրի» բժշկական կենտրոնը գործընկեր առողջապահական կլինիկաների հետ շարունակում է աշխատել փորձի փոխանակաման սկզբունքով։ Հերթական անգամ, ճանաչողական այցով «Գյումրի» ԲԿ-ում էին «Էրեբունի» ԲԿ-ի Սրտաբանական կենտրոնի եւ «Առիթմալոգիայի սրտաբանական կենտրոն»-ի սրտաբանների խումբը։ Տեղի գործընկերներին ներկայացվեց «Վիրահատական առիթմիաներ» թեմային վերաբերող վերջին նորույթները եւ ձեռքբերումները։
«Գյումրի» բժշկական կենտրոնի սրտաբաններն իրենց հերթին ներկայացրեցին սեփական ձեռքբերումները, բաժանմունքում առկա տեխնիկական հնարավորությունները ։
«Գյումրի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին