Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են գրիպի 2014-2015 թվականների ընթացքում իրականացված աշխատանքները` անդրադառնալով նաև նախորդ սեզոնի ընթացքում առաջացած բոլոր խնդիրներին և հիմնահարցերին։ Ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարության
մասնագետի և փորձագետի կողմից տրված լուծումները՝ 2015-2016 թվականներին գրիպի սեզոնային բռնկումներից խուսափելու համար:
Քննարկվել են նաև գրիպի համաճարկաբանական հսկողության վերաբերյալ հարցեր: Հայ մասնագետները հանդես են եկել զեկույցներով, որոնք բավարար գնահատական են ստացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետի կողմից:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են մի շարք առաջարկություններ։ Համաձայն դրանց, առանձին բժշկական կազմակերպություններում կստեղծվի գրիպի և սուր շնչառական վարակների տվյալների էլեկտրոնային բազա, որում հետագայում կընդգրկվեն հանրապետության բոլոր բուժհաստատությունները։ Քննարկվել են նաև գրիպի համաճարակաբանական հսկողության համակարգը և բուժման առկա հնարավորությունները կատարելագործելու հարցեր:
Աղբյուրը՝ moh.am