Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն, աշխարհում ավելացել է մանկական շաքարային դիաբետով հիվանդների թիվը:
Մանկական տարիքում հիմնականում տարածված է 1-ին տեսակի դիաբետը, եւ ի հայտ է գալիս մինչեւ 18 տարեկանը, իսկ մեծահասակների մոտ՝ 30: Հիվանդության այս տեսակը հիմնականում առաջանում է օրգանիզմի ինքնավնասումից: Պատճառները տարբեր են, սակայն տարածվածներից են վիրուսային ինֆեկցիաները:
Ավելի քիչ հանդիպում է դիաբետի 2-րդ տեսակը, որը գենետիկ մուտացիայի հետեւանք է: Հիվանդության այս տեսակն անբուժելի է, սակայն պետք է քայլեր ձեռնարկել` այն կանխարգելելու համար, կանոնավոր անցնել ինսուլինով փոխարինող թերապիա: Կարեւորվում է նաեւ կանոնակարգված սննդակարգի պարտադիր առկայությունը:
Ինսուլինով թերապիան դադարեցնելու դեպքում հիվանդի օրգանիզմում կառաջանան կենտոնային մարմիններ՝ ճարպի քայքայման հետեւանքով: Նշյալ թերապիայի դադարեցման, կամ ոչ լիարժեք ընդունման պարագայում կա վտանգ` հայտնվելու կոմայի մեջ:
Կարեւորվում է նաեւ հոգեբանի միջամտությունը, քանի որ հիվանդը ծանր է տանում կյանքի ամբողջ ընթացքում բուժում ստանալու հանգամանքը:
Շաքարային դիաբետի 1-ին տեսակն առաջին անգամ ախտորոշվել է 1920-ական թվականներին, իսկ առաջին հիվանդը 14 տարեկան էր, ով ինսուլինով փոխարինող թերապիա անցնելով, ապրել է մինչեւ 81 տարի:
Այս հիվանդությունը դատավճիռ չէ, այլ` կենսակերպ: Հավելենք, որ այս հիվանդությամբ տառապող մարդկանց մեծամասնությունը համակերպվում է իրականության հետ, սակայն շարունակում է ապրել իր նախընտրած կյանքով, մասնավորապես՝ ամերիկայն հայտնի դերասան, ռեժիսոր, սցենարիստ Սիլվեստր Ստալոնեն, ամերիկացի դերասանուհի եւ մոդել Շերոն Սթոունը եւ դերասանուհի Հոլի Բերրին:
Գեւորգ Նիկողոսյան
«Գյումրի» բժշկական կենտրոնի մանկական էնդոկրինոլոգ