20.11.2015
Նոյեմբերի 20-ին «Գյումրի» բժշկական կենտրոնում նախապես հայտարարված անվճար խորհրդատվության ծրագրի շրջանակներում հերթագրված քաղաքացիները պատշաճ սպասարկվեցին համապատասխան մասնագետների կողմից: Նախապես հայտարարված անվճար խորհրդատվությունից զատ` «Գյումրի» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Իսահակայանի նախաձեռնությամբ, նշյալ քաղաքացիներն ախտորոշիչ ծառայություններից օգտվեցին 50 տոկոս զեղչով:
«Բաց դռների օր» ծրագրի առաջին փուլում ընդգրկված քաղաքացիների թիվը հասնում էր 316-ի:
Թերապեւտի մոտ հերթագրվել էին 13, սրտաբանի՝ 46, քիթ-կոկորդ-ականջաբանի՝ 41, նյարդաբանի՝ 50, նյարդավիրաբույժի՝ 14, պլաստիկ վիրաբույժի՝ 12, անոթային վիրաբույժի՝ 43, վիրաբույժի՝ 18, ակնաբույժի՝5 7, ուրոլոգի՝ 22 պացիենտ: