Գյումրի բժշկական կենտրոն

Կլինիկական լաբորատոր հետազոտություններ

Գյումրու բժշկական կենտրոն. Կլինիկական լաբորատորիա

Լաբորատորիան իր մեջ ներառում է կլինիակական, կենսաքիմիական և իմունոլոգիական բաժիններ:


Կենսաքիմիական լաբորատորիայում գործում են կիսաավտոմատ վերլուծիչներ (անալիզատորներ), որոնց միջոցով կատարվում են կենսաքիմիական բոլոր հետազոտությունները, սարքերը բացառապես նոր են և ժամանակակից:


Հեմոստազի հետազոտության համար օգտագործվում են կոագուլոմետրեր CaaDATA,  որոնք երաշխավորում են արդյունքների որակը և հուսալիությունը:


Արյան թթվա-հիմնային հաշվեկծիռը որոշելու ապարատ` CASTAT mini, որը հնարավորություն ունի շատ արագ` 3 րոպեի ընթացքում որոշել արյան գլյուկոզան, հեմատոկլիտը, միկրոէլեմենտները և թթվա-հիմնային հաշվեկշիռը:


Կլինիկական լաբորատորիայում կատարվում են կլինիկական բոլոր հետազոտությունները, ունենք նոր, ժամանակակից միկրոսկոպեր, մեզի ստուգման վերլուծիչներ (անալիզատորներ), որոնք ստուգում են մինչև 10պարամետր: Կլինիկական լաբորատորիայում օգտագործվում է  ժամանակակից արյունաբանական  վերլուծիչ, որը բազմապարամետր սարքավորում է, արյան մեջ որոշում է մինչև 18 ցուցանիշ, կատարում է թրոմբոցիտների մեքենայացված հաշվարկ:

 

Գյումրու բժշկական կենտրոն. Կլինիկական լաբորատորիա   Գյումրու բժշկական կենտրոն. Կլինիկական լաբորատորիա


Իմունոլոգիական լաբորատորիայում կատարվում են հորմոնալ բոլոր հետազոտությունները:


Լաբորատորիան աշխատում է շուրջօրյա, ապահովված է բժիշկների և քույր-լաբորանտների 24 ժամյա հերթապահություն, որի ժամանակ կատարվում են կլինիկական, կենսաքիմիական բոլոր էքսպրես հետազոտությունները:
 

 

Մեր մասնագետները

Կարինե  Մովսիսյան
Կարինե Մովսիսյան
բժիշկ-լաբորանտ
Մանրամասն