Գյումրի բժշկական կենտրոն

Ֆունկցիոնալ գործիքային ախտորոշում

Գյումրու բժշկական կենտրոն. Ֆունկցիոնալ գործիքային ախտորոշում

 

Համակարգչային տոմոգրաֆիան դիագնոստիկայի բարձրաէֆեկտիվ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս հետազոտել մարդկային օրգանիզմի տարբեր օրգաններ և հյուսվածքներ, հայտաբերել պաթոլոգիական պրոցեսները վաղ շրջանում:


Համակարգչային  հետազոտություն կատարվում է հետևյալ դեպքերում.

 

        Գլխի և պարանոցի ՀՏ-ն հնարավորություն է տալիս հայտնաբերել  գլխուղեղի և գանգի ոսկրերի տրավմատիկ վնասումները, ինսուլտի, հեմատոմայի, ուռուցքի, հիդրոցեֆալիայի առկայությունը, ուղեղի անոթների և փափուկ հյուսվածքների , վահանագեղձի քթի հարակից խոռոչների , կոկորդի հիվանդություններ:
           
        Թոքերի և միջնորմի ՀՏ հետազոտություն կատարվում է եթե ռենտգենոգրամմայի վրա կամ այլ հետազոտություններում կա կասկած նորագոյացության, տրավմայի, աորտայի, անևրիզմայի, պնևմոթորաքսի առկայության, ինչպես նաև պաթոլոգիական պրոցեսի դիֆդիագնոստիկայի նպատակով:

 

Գյումրու բժշկական կենտրոն. Ֆունկցիոնալ գործիքային ախտորոշում

 

        Որովայնի, հետորովայնամզային տարածության ՀՏ հետազոտությունը հնարավորություն է տալիս լյարդի, ենթաստամոքսային գեղձի, լեղապարկի, փայծախի, աղիների, երիկամների, անոթների հիվանդությունների հայտնաբերման համար, լիմֆադենոպաթիաների, աբսցեսների, անևրիզմաների հեռավոր մետաստազների հայտնաբերման նպատակով:
           
        Փոքր կոնքի ՀՏ հետազոտությունները շատ լավ հայտնաբերում է ուրոլոգիական և գինեկոլոգիական հիվանդություններ:
           
        Ողնաշարի ՀՏ-ն ամենապահանջված հետազոտությունն է նևրալոգիայում, նյարդավիրաբուժության մեջ, օրթոպեդիայում և տրավմատոլոգիայում, որը հնարավորություն է տալիս հետազոտել ողերի միջողային սկավառակների վիճակը, ողնուղեղային կանալի նեղացումը, մ/ո սկավառակների ճողվածքները, տրավմատիկ և ուռուցքային պրոցեսները, հենաշարժական համակարգի թաքնված պաթոլոգիական պրոցոսները:
           
           

Մեր մասնագետները

Անահիտ Գևորգյան
Անահիտ Գևորգյան
սոնոգրաֆիստ
Մանրամասն
Արևիկ Ծերունյան
Արևիկ Ծերունյան
սոնոգրաֆիստ
Մանրամասն
Նազանի  Մալխասյան
Նազանի Մալխասյան
ռադիոլոգ
Մանրամասն
Նարինե Սերոբյան
Նարինե Սերոբյան
ռադիոլոգ
Մանրամասն
Արսեն Ավդալյան
Արսեն Ավդալյան
էնդոսկոպիստ
Մանրամասն