
Հարգելի գործընկերեներ,
Ի սրտե, իմ եւ «Գյումրի» բժշկական կենտրոնի աշխատակազմի անունից շնորհավորում եմ Սրտաբանական բաժանմունքի 30-ամյակի առթիվ: Հաշվի առնելով ձեր ներդրումը սրտաբանական նեղ վիրահատությունների զարգացման գործում, ինչպիսիք են՝ ներանոթային միջամտությունը, առիթմոլոգիական վիրահատությունները, պահպանողական բուժումը, պետք է նշեմ, որ կարեւոր հաջողություններ ու ձեռքբերումներ ենք ունեցել առողջապահության ոլորտում:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միջամտական սրտաբանների փորձի փոխանակաման արդյունքն է այն, որ այսօր «Գյումրի» բժշկական կենտրոնում վստահորեն իրականացվում են տարբեր աստիճանի սրտի միջամտական վիրահատություներ:
Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ ցանկանում եմ նորանոր հաջողություններ եւ հետագայում եւս շարունակական համագործակցություն մեր բժշկական կենտրոններիր միջեւ:
Հարգանքով՝
Արմեն Իսահակյան
«Գյումրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն