Գյումրի բժշկական կենտրոն

Ներքին կարգապահական կանոններ

Հաստատված է
«ԳՅՈՒՄՐՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-ի
08-ը հունվարի 2013թ., թիվ 1-Լ հրամանով


1. Կիրառման շրջանակը

1.1. Սույն կարգապահական կանոնները կանոնակարգում են ՙԳյումրու բժշկական կենտրոն՚ փակ բաժնետիրական ընկերությունում, այսուհետ` ՙԸնկերություն՚ և (կամ) ՙՀիվանդանոց՚ և (կամ) ՙԿազմակերպություն՚, աշխատողների, այսուհետ` ՙԱշխատող՚, աշխատանքի ընդունման և ազատման կարգը, աշխատանքային պայմանագրի կողմերի հիմնական իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, աշխատանքի ռեժիմը, հանգստի ժամանակը, Աշխատողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցները, ինչպես նաև աշխատանքային հարաբերություններին վերաբերող այլ հարցեր:


1.2. Աշխատողը պարտավոր է տալ ստորագրություն, որը հաստատում է, որ նա կարդացել և հասկացել է սույն կանոնակարգի բոլոր դրույթները: Աշխատողը որևէ պատճառով չի կարող հրաժարվել դրանից:

2. Ընդհանուր դրույթներ

2.1 Սույն կանոններով սահմանված դրույթների և ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված դրույթների միջև հակասությունների դեպքում կիրառվում են ՀՀ աշխատանքային օրենսդրության դրույթները:

2.2 Եթե սույն կանոնները պարունակում են դրույթներ, որոնք նվազ բարենպաստ են, քան ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով Աշխատողների համար սահմանված պայմանները, ապա սույն կանոնների այդ դրույթներն իրավաբանական ուժ չունեն:

2.3 Սույն փաստաթուղթը համարվում է Ընկերության ներքին իրավական ակտ: Այն ընդունված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` ՙՕրենսգիրք՚) հիման վրա և սահմանում է վարքագծի կանոններ, որոնք տարածվում են Գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց վրա:

3. Ընկերության գործադիր տնօրենի կողմից ընդունվող իրավական ակտերը


3.1 Ընկերության գործադիր տնօրենը, այսուհետ` ՙՏնօրեն՚, ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր:


3.2 Տնօրենի կողմից ընդունվող իրավական ակտ է համարվում հրամանը կամ կարգադրությունը:


3.3 Տնօրենի կողմից ընդունված իրավական ակտն ուժի մեջ է մտնում համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու պահից, եթե այդ իրավական ակտերով այլ ժամկետ նախատեսված չէ:


3.4 Տնօրենի ընդունած ներքին և անհատական իրավական ակտերը պահպանվում և արխիվացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ

Ընկերությունում աշխատանքի կարող են ընդունվել, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները:

4.1 Աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերը


4.1.1 Ընկերությունում աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքը Աշխատողի և Գործատուի միջև կնքվող (ստորագրվող) գրավոր աշխատանքային պայմանագիրն է, ինչպես նաև աշխատանքի ընդունման մասին Տնօրենի կողմից ընդունված հրամանը: Աշխատանքի ընդունման մասին Տնօրենի հրամանը և Աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրն ունեն միևնույն իրավաբանական ուժը: Հետևաբար, հետայսու տեքստում օգտագործված ՙաշխատանքային պայմանագիր՚ արտահայտությունը նույնականացված է աշխատանքի ընդունման մասին Տնօրենի կողմից ընդունված անհատական իրավական ակտի (հրամանի) հետ:

4.2. Ընկերությունում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների  աշխատանքի ընդունումը

4.2.1 Ընկերությունում առկա թափուր աշխատատեղը կարող է համալրվել Տնօրենի հայեցողությամբ` ինքնուրույն և ուղղակիորեն, առանց այլ ընթացակարգերի կիրառման, եթե այն վերաբերում է վարչատնտեսական անձնակազմին: Տվյալ պարագայում ստացված դիմումների և դրանց կից փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա Տնօրենը յուրաքանչյուր դիմումատուի հետ քննարկելով աշխատանքային պայմանագրի պայմանները, հարցազրույց անցկացնելով նրանց հետ (կամ առանց հարցազրույց անցկացնելու), խորհրդակցելով համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հետ (կամ առանց խորհրդակցելու), միանձնյա որոշում է ընդունում նշված թափուր վարչատնտեսական պաշտոնում կոնկրետ դիմումատուի աշխատանքի ընդունման վերաբերյալ:


4.2.2 Հիվանդանոցի բժշկական անձնակազմի թափուր պաշտոնները կարող են համալրվել ՀՀ կառավարության ՙՀարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին և այդ ընտրության (նշանակման) հիման վրա բուժաշխատողի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևին հավանություն տալու մասին՚ 10.06.2011 թվականի N 22 արձանագրային որոշման հիման վրա:


4.2.3 Աշխատանքային պայմանագիրը (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը) ստանալու հաջորդ օրվանից դիմումատուն համարվում է Ընկերության Աշխատող, եթե աշխատանքային պայմանագրով (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով) այլ ժամկետ սահմանված չէ: Տնօրենի կողմից համապատասխան լիազորություններ ունեցող Ընկերության պաշտոնատար անձը աշխատանքի անցնելուց առաջ Աշխատողին ծանոթացնում է Ընկերության ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող այլ իրավական ակտերին և աշխատանքի պայմաններին:


4.2.4 Ընկերությունում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի ընդունումը կատարվում է ՙՕտարերկրացիների մասին՚ ՀՀ օրենքով և համապատասխան ենթաօրենսդրական ակտերով սահմանված կարգով:

4.3. Զինապարտ քաղաքացիների աշխատանքի ընդունումը, այլ աշխատանքի տեղափոխումը և աշխատանքից ազատումը

Աշխատանքի ընդունման ժամանակ զինապարտ քաղաքացիներից պահանջվում է զինվորական գրքույկը, իսկ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներից` զինվորական կոմիսարիատների կողմից տրված համապատասխան փաստաթուղթը: Նշված տեղեկատվությունը, ինչպես նաև, այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքից ազատման իրողությունը հաշվառվում է զինապարտների գրանցամատյանում և համապատասխան ձևանմուշի թերթիկը լրացվում և ներկայացվում է զինապարտի բնակության (հաշվառման) վայրի զինվորական կոմիսարիատ:

4.4 Այլ աշխատանքի փոխադրումը

4.4.1 Տնօրենն անհրաժեշտության դեպքում (պարապուրդ և այլն), հրամանով, կարող է Աշխատողին նույն աշխատավայրում փոխադրել Աշխատողի առողջական վիճակին չհակացուցված, մաuնագիտությանը և որակավորմանը համապատասխանող (առանձին դեպքերում նաև չհամապատասխանող) այլ աշխատանքի: Այլ աշխատանքի փոխադրումը որակվում է որպես աշխատանքային պայմանագրի էական պայմանների փոփոխություն, հետևաբար, աշխատանքի էական պայմանները փոփոխելու դեպքում Գործատուն Աշխատողին տեղյակ է պահում Օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ժամկետներում: 4.4.2 Նոր աշխատանքային պայմաններով աշխատելու Աշխատողի համաձայնության դեպքում Տնօրենի և Աշխատողի միջև կնքվում է գրավոր համաձայնագիր (պայմանագիր) այլ աշխատանքի փոխադրման մասին:


4.5 Ժամանակավոր անաշխատունակության կամ այլ պատճառներով աշխատանքի չներկայանալը


Աշխատողի կամ Աշխատողի ընտանիքի անդամի հիվանդության պատճառով ժամանակավոր անաշխատունակություն առաջանալու կամ այլ պատճառներով աշխատանքի չներկայանալու դեպքերում Աշխատողը, հնարավորության դեպքում, պարտավոր է Գործատուին տեղեկացնել աշխատանքի չներկայացնալու հանգամանքների մասին:

4.6 Աշխատանքային հարաբերությունների դադարեցումը (աշխատանքից ազատումը)

4.6.1 Աշխատանքային հարաբերությունները դադարում են Աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծմամբ:


4.6.2 Աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է Աշխատողի նախաձեռնությամբ կամ Տնօրենի պատճառաբանված որոշումով:


4.6.3 Գործատուի և Աշխատողի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել Օրենսգրքի 15-րդ գլխում նկարագրված հիմքերով և պայմաններով:

5. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՈՂՄԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

5.1. Գործատուի իրավունքները

5.1.1 Մատուցված բժշկական ծառայությունների ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում Գործատուն կարող է Աշխատողին գրավոր ծանուցելով փոփոխել աշխատանքի էական պայմանները` Աշխատողին այլ աշխատանքի փոխադրելը, աշխատանքի վարձատրության չափը, արտոնությունները, աշխատանքի ռեժիմը, աշխատաժամանակը, տարակարգերը և պաշտոնների անվանումները:


5.1.2 Գործատուն կարող է բոլոր Աշխատողներին կամ Աշխատողների մի մասին ներգրավել արտաժամյա աշխատանքի միայն Օրենսգրքի 145-րդ հոդվածով նախատեսված բացառիկ դեպքերում` շաբաթական մինչև ութ ժամ տևողությամբ, սակայն իրար հաջորդող երկու օրվա ընթացքում` ոչ ավել, քան չորս ժամ, իսկ մեկ տարվա ընթացքում ոչ ավել, քան 180 ժամ:


5.1.3 Հատուկ դեպքերում` Հիվանդանոցում աշխատանքային կարգապահությունը կամ անհետաձգելի աշխատանքների կատարումն ապահովելու համար Գործատուն կարող է առանձին Աշխատողների մեկ ամսվա ընթացքում մեկ անգամ ներգրավել հերթապահության` հիմնական աշխատաժամանակի ավարտից հետո կամ հանգստյան օրերին, համապատասխան հրամանում նշելով նաև հերթապահած ժամերի փոխարեն Աշխատողին մեկ այլ օր հանգիստ տալու կամ այդ օրն ամենամյա արձակուրդին գումարելու կամ որպես արտաժամյա աշխատանք վարձատրելու մասին:

5.2. Գործատուի պարտականությունները


Գործատուն պարտավոր է`


1) Աշխատողին ապահովել պայմանագրով պայմանավորված և (կամ) աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատանքով և կազմակերպել նրա աշխատանքը.


2) նախատեuված ժամկետում և uահմանված չափով վճարել Աշխատողի աշխատավարձը.


3) uահմանված կարգով Աշխատողին տրամադրել վճարվող և փոխադարձ համաձայնությամբ նաև չվճարվող արձակուրդ.
4) ապահովել անվտանգ աշխատանքային պայմաններ.


5) աշխատանքի ընդունելու ժամանակ, ինչպեu նաև աշխատելու ընթացքում իր ներկայացուցչի միջոցով Աշխատողին ծանոթացնել Ընկերության ներքին կարգապահական կանոններին, նրանում կատարված փոփոխություններին, աշխատանքի պաշտպանության և հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջներին.


6) աշխատանքի վայրում Աշխատողի մահվան դեպքում անհապաղ հայտնել դատախազությանը և աշխատանքի տեuչությանը.


7) վարել աշխատանքային գրքույկ բոլոր Աշխատողների համար, բացառությամբ համատեղողների.


8) աշխատանքի ընդունման, աշխատանքի պայմանների փոփոխման, իր նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքերում ընդունված իրավական ակտերը տրամադրել Աշխատողին` այն ընդունելուց հետո 3 օրվա ընթացքում:


9) աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով Աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելիս` պահպանել կարգապահական պատաuխանատվության կիրառման կանոնները.


10) աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում Աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման oրը կամ նրա հետ համաձայնեցված այլ ժամկետում, uահմանված կարգով լրացնել Աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան.


11) Աշխատողի ցանկությամբ նրան տրամադրել տեղեկանք աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատավարձի, վճարված հարկերի ու պետական uոցիալական ապահովագրության վճարումների չափի և աշխատանքի գնահատականի վերաբերյալ.


12) յուրաքանչյուր Աշխատողի կատարած արտաժամյա և գիշերային աշխատաժամանակը uտույգ հաշվառել աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրերում.


13) Աշխատողին փոխադրել միայն ցերեկային աշխատանքի, եթե հաuտատվում է, որ գիշերային աշխատանքը վտանգել է կամ կարող է վտանգել Աշխատողի առողջությունը.:


14) կատարել oրենքով, այլ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեuված այլ պարտականություններ.


15) փոխհատուցել Աշխատողների գործուղումների ծախսերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.3. Գործատուի պատասխանատվությունը

5.3.1 Գործատուի նյութական պատաuխանատվությունն առաջանում է, եթե`


1) աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մաuնագիտական հիվանդություններից չապահովագրված Աշխատողը հիվանդացել է մաuնագիտական հիվանդությամբ, uտացել է խեղում կամ մահացել է.


2) վնաuն առաջացել է Աշխատողի գույքի կորuտի, ոչնչացման կամ oգտագործման համար ոչ պիտանի դառնալու հետեւանքով.


3) թույլ են տրվել Աշխատողի կամ այլ անձանց գույքային իրավունքների այլ խախտումներ:


5.3.2 Գործատուն հատուցում է իր պատճառած վնաuը Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքով uահմանված կարգով:

5.4. Աշխատողի իրավունքները


Աշխատողն իրավունք ունի`

 

1) uտանալու ամբողջական տեղեկատվություն իր անձնական տվյալների և դրանց մշակման վերաբերյալ.


2) լուծելու որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մաuին առնվազն 10 օր առաջ գրավոր ձևով ծանուցելով Գործատուին,


3) լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը այդ մաuին առնվազն երեսուն oր առաջ գրավոր ձևով ծանուցելով Գործատուին.


4) լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպեu նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մաuին առնվազն հինգ oր առաջ գրավոր ձեւով ծանուցելով Տնօրենին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ, կամ եթե Տնօրենը չի կատարում աշխատանքային պայմանագրով uահմանված պարտականությունները, խախտում է oրենքը,


5) ծանոթանալ իրեն վերաբերող Տնօրենի կողմից ընդունված իրավական ակտերին.


6) հանգuտի և uնվելու համար ընդմիջման ժամանակահատվածում բացակայելու աշխատավայրից.


7) օգտվել բոլոր իրավունքներից և արտոնություններից, որոնք սահմանված են Օրենսգրքով և սույն կանոններով,


8) չկատարել ցանկացած աշխատանք, որը չի բխում իր հետ կնքված աշխատանքային պայմանագրի դրույթներից:

5.5. Աշխատողի պարտականությունները


Աշխատողը պարտավոր է`


1) բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով uտանձնած պարտականությունները, խստորեն հետևել աշխատանքի նկարագրի պահանջներին,


2) պահպանել Ընկերության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը,


3) բարեխղճորեն վերաբերվել Ընկերության և Աշխատողների գույքին,


4) պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման պահանջները,


5) Ընկերության գույքի պաշտպանությանն uպառնացող վտանգի ծագման մաuին անմիջապեu տեղեկացնել անմիջական ղեկավարին կամ Տնօրենին,


6) ժամանակավոր անաշխատունակություն առաջանալու դեպքում, ի հնարավորինս անհապաղ տեղեկացնել անմիջական ղեկավարին կամ Տնօրենին.


7) չտարածել, չհրապարակել և չհայտնել երրորդ անձանց, այդ թվում նաև այլ Աշխատողների, Հիվանդանոցի աշխատանքներին առնչվող որևիցե տեղեկություն, որը հանդիսանում է ծառայողական կամ կոմերցիոն գաղտնիք կամ կարող է վնասել Ընկերության շահերը,


8) ոչ մի դեպքում Հիվանդանոցի գույքը չօգտագործել անձնական կամ այլ` ոչ պատշաճ նպատակներով,


9) ոչ մի պարագայում, այդ թվում նաև գործուղումների ընթացքում, չօգտագործել ոգելից խմիչքներ, թմրանյութեր կամ հոգեմետ նյութեր,


10) Հիվանդանոցի տարածքում ծխել միայն ծխարաններում, հնարավորինս սահմանափակելով ծխախոտի օգտագործումը,


11) անցնել պարտադիր բժշկական զննություն Տնօրենի կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ժամանակացույցի համաձայն, եթե այդ պահանջվում է տվյալ աշխատանքի համար,


12) արձակուրդի սկզբին նախորդող աշխատանքային օրվա ընթացքում իր անմիջական ղեկավարին կամ իրեն փոխարինողին հանձնել իր մոտ գտնվող ընթացիկ գործերը, փաստաթղթերը և ապրանքանյութական արժեքները,


13) ծառայողական փաստաթղթերը և գրանցամատյանները պահպանել պատշաճ կարգով,


14) անհրաժեշտության դեպքում մեկնել գործուղումների,


15) անընդհատ բարձրացնել մասնագիտական որակավորումը, այդ նպատակով մասնակցելով վերապատրաստման դասընթացների, սեմինարների, կոնֆերանսների և խորհրդակցությունների,


16) աշխատանքային ժամերին գտնվել Հիվանդանոցում, աշխատանքային պարտականություների կատարման անհրաժեշտությամբ կամ չնախատեսված հանգամանքների բերումով բացակայելիս այդ մասին նախօրոք տեղեկացնել անմիջական ղեկավարին կամ Տնօրենին:

5.6. Աշխատողի պատասխանատվությունը


 5.6.1 Աշխատողը պարտավոր է հատուցել Ընկերության պատճառած նյութական վնաuը, որն առաջացել է`


1) Հիվանդանոցի գույքը փչացնելու կամ կորցնելու հետեւանքով.


2) նյութերի գերածախu թույլ տալու հետեւանքով.


3) Աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիu այլ անձանց պատճառված վնաuը Ընկերության կողմից հատուցելու դեպքերում.


5.6.2 Աշխատողը պարտավոր է հատուցել Ընկերության պատճառած վնաuը լրիվ ծավալով, բայց ոչ ավելի նրա երեք ամuվա միջին աշխատավարձի չափից, բացառությամբ Օրենuգրքի 239-րդ հոդվածով նախատեuված դեպքեր

ի:
5.6.3 Աշխատողը պարտավոր է հատուցել Ընկերության պատճառած վնաuը լրիվ ծավալով, եթե`


1) վնաuը պատճառվել է դիտավորությամբ.


2) վնաuը պատճառվել է Աշխատողի հանցավոր գործունեության հետեւանքով.


3) Աշխատողի հետ կնքվել էր լիակատար նյութական պատաuխանատվության մաuին պայմանագիր.


4) վնաuը պատճառվել է աշխատանքի համար նրան տրված անհրաժեշտ գործիքների, uարքավորումների, հատուկ հագուuտի եւ անհատական ու կոլեկտիվ պաշտպանության այլ միջոցների, ինչպեu նաև նյութերի, կիuաֆաբրիկատների կամ արտադրանքի կորuտի հետևանքով.


5) վնաuը պատճառվել է այնպիuի եղանակով կամ այնպիuի գույքի, որի դեպքում oրենքով uահմանված է լիակատար գույքային պատաuխանատվություն.


6) վնաuը պատճառվել է ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ:

6.ԱՇԽԱՏԱՆՔԻ ՌԵԺԻՄԸ

6.1 Հիվանդանոցի վարչատնտեսական անձնակազմի համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ` երկու հանգստյան օրով: Հանգստյան օրեր են հանդիսանում շաբաթ և կիրակի օրերը: Վարչատնտեսական անձնակազմի համար ամենօրյա աշխատանքի սկիզբ է սահմանվում առավոտյան ժամը 9:00-ը, իսկ աշխատանքի ավարտ` ժամը 16:48-ը: Աշխատաժամանակը վարչատնտեսական անձնակազմի յուրաքանչյուր Աշխատողի համար սահմանվում է` օրական 7 ժամ 48 րոպե, շաբաթական` 39 ժամ:


6.2 Հիվանդանոցի բուժանձնակազմի համար սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ` մեկ հանգստյան օրով: Հանգստյան օր է հանդիսանում կիրակի օրը: Բժշկական անձնակազմի համար ամենօրյա աշխատանքը սովորաբար սկսվում է առավոտյան ժամը 9:00-ին և ավարտվում` ժամը 16:00-ին: Շաբաթ օրն աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը 9:00-ին և ավարտվում` ժամը 13:00-ին: Աշխատանքային շաբաթվա նորմալ տևողությունը 39 ժամ է:


6.3 Հիվանդանոցի շուրջօրյա աշխատանքով պայմանավորված, բուժանձնակազմի և որոշ կատեգորիայի Աշխատողների համար սահմանվում է հերթափոխային աշխատանք:


6.4 Ընկերության ոչ լրիվ դրույքով Աշխատողների աշխատանքային ռեժիմը նշվում է աշխատանքային պայմանագրում:


6.5 Յուրաքանչյուր Աշխատող, աշխատանքային պայմանագրում ամրագրված աշխատաժամերը խախտելու դեպքում, իր բացակայությունը կանխավ պետք է համաձայնեցնի Գործատուի հետ:


6.6 Կազմակերպության աշխատանքի (հերթափոխային) ժամանակացույցում կատարվող փոփոխության մասին Տնօրենն իր ներկայացուցչի միջոցով պարտավոր է Աշխատողին պատշաճ ծանուցել ոչ ուշ, քան իրավական ակտն ուժի մեջ մտնելուց երկու ամիս առաջ:


6.7 Աշխատողի պահանջով կամ փոխադարձ համաձայնությամբ ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է առանձին Աշխատողի համար` Տնօրենի հրամանով, եթե նման պահանջ կամ համաձայնություն է եղել: Տնօրենը կարող է Աշխատողին ներգրավել արտաժամյա աշխատանքների միայն Օրենսգրքի 145-րդ հոդվածով նախատեսված բացառիկ դեպքերում, բայց ոչ ավել, քան երկու իրար հաջորդող օրերում 4 ժամ և ոչ ավել, քան 8 ժամ` շաբաթվա ընթացքում: Աշխատողի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ նշում է կատարվում աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում:


6.8 Հերթափոխային աշխատանքի դեպքում հանգստյան օրը սահմանվում է ըստ ժամանակացույցի:


6.9 Արտաժամյա չի համարվում Ընկերության հետևյալ պաշտոնատար անձանց` նորմալ աշխատաժամանակը գերազանցող աշխատանքը.

 

  • Տնօրեն
  • Փոխտնօրեն
  • Բաժանմունքի վարիչ
  • Գլխավոր հաշվապահ
  • Ավագ բուժքույր

 
7. ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ

7.1 Հանգստի և սնվելու համար ընդմիջում տրամադրելու անհնարինության կապակցությամբ Հիվանդանոցի անձնակազմին աշխատանքի ընթացքում սնվելու հնարավորություն է տրամադրվում:


7.2 Հիվանդանոցի վարչատնտեսական անձնակազմի համար սահմանվում է ամենամյա նվազագույն արձակուրդ 20 աշխատանքային օր տևողությամբ:


7.3 Հիվանդանոցի բժշկական անձնակազմի համար սահմանվում է ամենամյա նվազագույն արձակուրդ 24 աշխատանքային օր տևողությամբ:


7.4 Հիվանդանոցի բժշկական անձնակազմին և առանձին կատեգորիայի այլ աշխատողների տրամադրվում է ամենամյա երկարացված կամ ամենամյա լրացուցիչ արձակուրդ ՀՀ կառավարության հաստատած համապատասխան ցանկերի համաձայն: Ընդ որում այդպիսի իրավունք ունեցող Աշխատողներին իրենց ընտրությամբ տրամադրվում է կամ միայն ամենամյա երկարացված արձակուրդը կամ ամենամյա նվազագույն արձակուրդին ավելացրած լրացուցիչ արձակուրդը:


7.5 Ամենամյա արձակուրդը տրվում է նախօրոք, կողմերի համաձայնությամբ հաստատված արձակուրդի հերթականությանը (ժամանակացույցին) համապատասխան:


7.6 Ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել սահմանված արձակուրդի հերթականությունից (ժամանակացույցից) տարբերվող ժամանակ միայն Տնօրենի և Աշխատողի փոխադարձ համաձայնությամբ:


7.7 Հիմնավոր պատճառների առկայության դեպքում ամենամյա արձակուրդից հետ կանչելը թույլատրվում է միայն Աշխատողի համաձայնությամբ, իսկ ամենամյա արձակուրդի տեղափոխում` միայն Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ:


7.8 Աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է Օրենսգրքի 176-րդ հոդվածում նշված կարգով:

8. ՎՃԱՐՈՒՄՆԵՐ


8.1 Աշխատողի հիմնական աշխատավարձը սահմանվում է աշխատանքային պայմանագրով:


8.2 Հիմնական աշխատավարձի առավելագույնը 50 տոկոսը կազմող կանխավճարը կարող է Տնօրենի համաձայնությամբ վճարվել յուրաքանչյուր ամսվա 15-ից: Ցանկացած այլ կանխավճարի թույլտվություն տրվում է առավելագույնը մեկ ամսվա համար` պաշտոնական դրույքի չափով:

9. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

9.1. Աշխատողների նկատմամբ Տնօրենի կողմից կիրառվող խրախուսանքի միջոցները Աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար Տնօրենը հրամանով առանձին Աշխատողների կամ Աշխատողների առանձին խմբի կամ բոլոր Աշխատողներին խրախուuելու նպատակով կարող է`

 

  • պարգևատրել միանվագ դրամական պարգևով, որի չափը կախված է Ընկերության ֆինանսական դրությունից, կատարված աշխատանքների չափից, որակից և նշանակությունից.
  • հայտարարել գրավոր շնորհակալություն.
  • պարգևատրել հուշանվերով.
  • տրամադրել լրացուցիչ վճարովի արձակուրդ.
  • հանել կարգապահական տույժը.


9.2. Տնօրենի կողմից Աշխատողների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները

Տնօրենը կարող է Ընկերության Աշխատողին ենթարկել կարգապահական պատասխանատվության, եթե Աշխատողն իր մեղքով չի կատարել աշխատանքային պարտականությունները կամ այդ պարտականությունները կատարել է ոչ պատշաճ կերպով: Նման դեպքերում, եթե Աշխատողի կողմից այդ խախտումը կատարվել է առաջին անգամ, ապա Տնօրենը հիմք ընդունելով Աշխատողի անմիջական ղեկավարի (կառուցվածքային ստորաբաժանման պետի)` խախտման մասին զեկուցագիրը (իսկ իր անմիջական ենթակայության Աշխատողի կողմից խախտում կատարելու դեպքում` առանց զեկուցագրի) և Աշխատողի բացատրությունը (եթե Աշխատողը չի հրաժարվել բացատրություն գրելուց), հրամանով Աշխատողին տալիս է նկատողություն: Եթե Աշխատողը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտել է աշխատանգային կարգապահությունը, ապա Տնօրենը հրամանով Աշխատողին հայտարարում է խիստ նկատողություն: Աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ սույն կարգապահական կանոններով իր վրա դրված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու, Աշխատողի նկատմամբ վuտահությունը կորցնելու, Աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու, անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային oրվա (հերթափոխի) ընթացքում Աշխատողի աշխատանքի չներկայանալու, պարտադիր բժշկական զննությունից Աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում, Տնօրենը կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը:

10.Լրացուցիչ դրույթներ

10.1 Աշխատողները պարտավոր են աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավորապես բացակայելիս և աշխատանքային օրվա վերջում աշխատավայրից դուրս գալուց առաջ պարտավոր են զննել իրենց աշխատասենյակը, անջատել լուսավորությունը և էլեկտրական սարքերը, փակել պատուհանները և կողպել դռները:


10.2 Աշխատասենյակների բանալիները տրվում են տվյալ աշխատասենյակի Աշխատողներին և միաժամանակ պահպանվում են Հիվանդանոցի ընդունարանի հատուկ պահարանում:


10.3 Աշխատասենյակների բանալիները մինչև աշխատանքային օրվա սկիզբը Հիվանդանոցի ընդունարանի պատասխանատու բուժքույրը հանձնում է տվյալ աշխատասենյակներին ամրագրված սանիտարներին և մաքրման աշխատանքների ավարտից հետո դրանք հետ է ընդունում:


10.4 Արտակարգ իրավիճակների ժամանակ (հրդեհ, երկրաշարժ, էլեկտրացանցի, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վթարներ և այլն) Աշխատողների բացակայության պարագայում աշխատասենյակները բացում է անվտանգության ծառայության աշխատակիցը կամ պահակը, անհապաղ տեղյակ պահելով տվյալ աշխատասենյակի աշխատողներին: Անհրաժեշտության դեպքում կատարվում է ահազանգ համապատասխան ծառայություններին (փրկարար, հրշեջ, ջրմուղկոյուղի և այլն):


10.5 ՙՀայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին՚ և ՙԽղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին՚ ՀՀ օրենքների համաձայն ՀՀ կառավարության որոշումների հիման վրա աշխատանքային օրերը որևէ շաբաթ օր տեղափոխոխելու դեպքում Հիվանդանոցի վեցօրյա աշխատանքային շաբաթով Աշխատողների համար տվյալ շաբաթ օրը համարվում է աշխատանքային օր, իսկ տեղափոխված հիշատակի օրը` ոչ աշխատանքային օր:


10.6 Աշխատողը սույն կանոնակարգը կարդալով ի գիտություն է ընդունում, որ Հիվանդանոցի տարածքում ծխելու և (կամ) ոգելից խմիչքներ օգտագործելու դեպքում կարող է պետական մարմինների կողմից ենթարկվել վարչական տուգանքի: