Գյումրի բժշկական կենտրոն

Պացիենտների համար / Հիվանդություններ / Խուսափեք շփվել գրիպով հիվանդ մարդկանց հետ

Խուսափեք շփվել գրիպով հիվանդ մարդկանց հետ 16.12.2015

Ջերմաստիճանի կտրուկ նվազմամբ պայմանավորված՝ աճել է վիրուսային հիվանդությունների թիվը։ Գրիպը նշյալ վիրուսներից ամենատարածվածն է։ Գրիպը վերին շնչուղիների սուր ռեսպիրատոր ինֆեկցիոն հիվանդություն է։ Ընթանում է էպիդեմիայի եւ պանդեմիայի ձեւերով՝ աշնան-ձմռան ամիսներին։


Բացահայտված է այս վիրուսի մոտ 2000 տեսակ։ Հիվանդությունը ծանր են տանում մանկահասակ երեխաները, մեծահասակները, հղիները, ինչպես նաեւ այն մարդիկ, ովքեր ունեն սրտի եւ թոքերի քրոնիկ հիվանդություններ։


Վարակը տարածվում է օդակաթիլային եղանակով։ Գրիպի գաղտնի շրջանը տեւում է մի քանի ժամից մինչեւ 2-3 օր։


Հիվանդության աղբյուրը վարակի կրողն է՝ հայտնի կամ թաքնված ձեւով։ Հիվանդը շրջապատի համար մնում է վրակիչ հիվանդոթյան առաջին ժամերից մինչեւ 5-7 օրվա ընթացքում։


Գրիպը արտահայտվում է բարձր ջերմությամբ՝ 38-40°C, սրտխառնոցով, գլխացավով, մկանային ցավերով, ընդհանուր թուլությամբ եւ քթում ու կոկորդում արտահայտված չորությամբ։


Գրիպից առողջանալը հեշտ է, եթե այն գտնվում է թեթեւ կամ սկզբնական փուլում։ Այս դեպքում կարելի է ապաքինվել 5-6 օրվա ընթացքում։ Հիվանդության բարդացած դեպքերը բավականին երկար ժամանակ են պահանջում՝ առողջանալու համար։

 

Գրիպի բարդացած փուլում կարող են զարգանալ․


  • թոքաբորբ,
  • քթի հարակից խոռոչների բորբոքում,
  • մենինգիտներ,
  • էնցեֆալիտներ:


Բուժումը պետք է կազմակերպել բժշկի հսկողությամբ։ Անկողնային ռեժիմը խիստ անհրաժեշտ է։ Ցանկալի է մեծ քանակությամբ հեղուկների ընդունումը։


Հիվանդության կանխարգելման կարեւորագույն  միջոցներից է գրիպով հիվանդների հետ չշփվելը։


Աննա Հովհաննիսյան
Գյումրի բժշկական կենտրոնի թերապեւտ