Գյումրի բժշկական կենտրոն

Մասնագետների համար / Թերապիա / Երիկամային հեմոդինամիկան հիպերտոնիկ հիվանդությունների ժամանակ

Երիկամային հեմոդինամիկան հիպերտոնիկ հիվանդությունների ժամանակ 02.12.2015

Համեմատել են հիպերտոնիայով հիվանդների մոտ երիկամներում արյան հոսքը նորմալ զարկերակային ճնշում ունեցողների հետ:

 

Հաստատվել է, որ առաջին դեպքում արյունամատակարարումը տուժված է: Հայտնաբերվել է հակադարձ կապ զարկերակային ճնշման մակարդակի եւ երիկամում արյունամատակարարման միջև: Հնարավոր է, որ մեծ դեր ունի նաեւ տարիքը: Կատարվել են հետազոտություններ, որոշել սրտի րոպեական ծավալի ռեալ ֆրակցիան: Հիպերտոնիայի ժամանակ պակասում է ռեալ ֆրակցիան, որը սնում է հիմնականում երիկամը: Չնայած արյան հոսքի նվազմանը, երիկամներում գլոմերուլյար ֆրակցիայի արտադրությունը սովորոբար նորմալ է՝ ֆիլտրացիան ունի ավելացման հավանականություն: Գլոմերուլյար ֆրակցիայի արտադրությունը պահում է միջինը 70 մլ/ր-ում այնքան, քանի դեռ ռեալ ֆրակցիան չի պակասել 300 մլ-ից: Ավելի ցածր հոսքի դեպքում ֆիլտրիացիայի  արագությունը նվազում է :

Երիկամային հիպոպերֆուզիան եւ հիպերֆիլտրացիան հիպերտոնիայի զարգացման վաղ նշանն է:

Բուժումը նպատակ ունի առաջացնելու անոթային լուսանցքի դիլատացիա, որը իդեալական պայմաններում կարող է լինել սիստեմային եւ երիկամային անոթային  դիմադրողականության իջեցման կամ պակասեցման  դեպքում: Բուժման մեջ առաջին տեղը գրավում է ԱՎՖ ինհիբիտորները, որոնք իջեցնում են էֆֆերենտ արտերիոլների դիմադրողականությունը, ներկծիկային հիդրավլիկ ճնշումը, բարձրացնում են երիկամներում  արդյունավետ արյունամատակարարումը:

Անահիտ Հովսեփյան
«Գյումրի» բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ