Գյումրի բժշկական կենտրոն

Պացիենտների համար / Օգտակար խորհուրդներ / Լսողական անցուղին չի կարելի մաքրել լուցկու հատիկով կամ ասեղով

Լսողական անցուղին չի կարելի մաքրել լուցկու հատիկով կամ ասեղով 01.12.2015

Ծծմբային խցանն առաջանում է գեղձերի գերֆունկցիայից: Խցանները լինում են փափուկ և կպած են անցուղու պատերին, ու կոշտ, որոնք առաջացնում են անցուղու ամբողջական խցանում: Ամբողջական խցանման ժամանակ առաջանում են  գանգատներ՝ լսողության թուլացում և ցավ: Անցուղին բացելու համար, խցանը նախապես յուղային կաթիլներ կաթեցնելով փափկացնելուց հետո, կատարում են լվացում:

 

Պացիենտներին անհրաժեշտ է բացատրել, որ չի կարելի մաքրել լսողական անցուղին լուցկու հատիկով, ասեղով կամ ծամկալով, քանի որ կարող է առաջանալ  մաշկի վնասվածք, որն իր հերթին արտաքին օտիտի պատճառ կդառնա: Կրծքի հասակի երեխաների մոտ ականջից արտազատուքը հեռացնելու համար պետք է մաքրել լսողական անցուղու մուտքը՝ առանց տամպոնը խորը մտցնելու:


Մերի Մինասյան
«Գյումրի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ ծառայության ղեկավար