Գյումրի բժշկական կենտրոն

«Գյումրի» ԲԿ-ն հասարակությանը իրազեկելու նոր քայլեր է կատարում

«Գյումրի» ԲԿ-ն հասարակությանը իրազեկելու նոր քայլեր է կատարում 30.10.2015

«Գյումրի» բժշկական կենտրոնի գործադրի տնօրեն Արմեն Իսահակայանի  եւ  անգիոգրաֆիայի ծառայության ղեկավար Կարեն Միքայելյանի նախաձեռնությամբ հրատարակվել է «Սրտի իշեմիկ հիվանդություն, կորոնարոգրաֆիա, ստենտավորում»  հիվանդությունների համար նախատեսված հանրամատչելի ձեռնարկ-տեղեկատուն: Այս տեղեկատուի նպատակն է հասարակության համար առավել մատչելի դարձնել նշյալ հիվանդությունների ախտանիշները, բուժումը եւ սննդակարգը:


Հաշվի առնելով, որ «Կյանքի ստենտ» ծրագիրը մեկ տարվա  պատմություն ունի  հայաստանյան առողջապահության համակարգում, սա եւս նպատակահարմար քայլ է ազգաբնակչությանն  իրազեկելու համար:


Նշենք, որ ձեռնարկ-տեղեկատուն տարածվում է անվճար: Առաջիկայում նախատեսվում են հանդիպումներ ո՛չ միայն Գյումրու, Շիրակի մարզի, այլեւ հարակից Լուռու, Արագածոտնի եւ Արմավիրի մարզերի  առողջապահական կառույցների սրտաբանների հետ՝ փորձի փոխանակման նպատակով: Նշյալ բնակավայրերի բժշկական կենտրոններում եւս  ձեռնարկ-տեղեկատուն կտրամադրվի անվճար:


Հոկտեմբերի 28-ին «Գյումրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակայանը  եւ  անգիոգրաֆիայի ծառայության ղեկավար Կարեն Միքայելյանը վերոնշյալ ծրագրի շրջանակներում  իրականացրել են առաջին հանդիպումը՝ Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի ղեկավարության եւ սրտաբանների հետ:

 

«Գյումրի» ԲԿ-ն հասարակությանը իրազեկելու նոր քայլեր է կատարում   «Գյումրի» ԲԿ-ն հասարակությանը իրազեկելու նոր քայլեր է կատարում


«Գյումրի» բժշկակակն կենտրոնի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին