
«Գյումրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանի եւ Օստրոպարոզի հայկական ասոցիացիայի ՀԿ փոխամաձայնության արդյունքում հոկտեմբերի 23-ին «Գյումրի» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ «Օստեոխոնդրոզի հայտնաբերման եւ բուժման նորագույն մեթոդները» թեմայով սեմինար-քննարկում:
Դասընթացն անցկացնում էին ԱՄՆ-ի առաջատար բժշկական կենտրոնների եւ համալսարանների գինեկոլոգները եւ էնդոկրինոլոգները: ԱՄՆ-ից Հայաստան ժամանած բժիշկների խումբը ղեկավարում էր հայազգի բժիշկ Ջոն Բելեզիկյանը:
«Գյումրի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին