Գյումրի բժշկական կենտրոն

Գերժամանակակից, որակյալ և մատչելի բժշկական ծառայություններ «Գյումրի» բժշկական կենտրոնում

Գերժամանակակից, որակյալ և մատչելի բժշկական ծառայություններ «Գյումրի» բժշկական կենտրոնում 20.01.2014

2012թ. սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ “Գյումրի” բժշկականկենտրոնի հանդիսավոր բացումը, որն ազդարարեց ժամանակակիցբուժօգնության ներդրման սկիզբը ՀՀ  Շիրակի մարզում։ Նորակառույց “Գյումրի” բժշկական կենտրոնի շինությունըմիաձույլ հիմնակմախքով, բարձր սեյսմակայունությամբ,ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգայինչափանիշերին համապատասխանող կառույց է, որն իր տեսակի մեջեզակի է ՀՀ մարզերի շրջանում։  

Արմեն Իսահակյան, “Գյումրի” բժշկական կենտրոնի տնօրեն

–   Պարո՛ն  Իսահակյան, արդեն մեկ տարի է, ինչ գործում է բոլորովին նոր, գերժամանակակիցսարքավորումներով հագեցած “Գյումրի” բժշկական կենտրոնը։ Պատմե՛ք, խնդրեմ, ինչպիսի՞ ջանքեր ևներդրումներ են պահանջվել Շիրակի մարզում այս խիստ օգտակար և կարևոր հաստատության կառուցմանհամար։

–   Գյումրիում կառուցված այս գերժամանակակից բժշկական կենտրոնի կարիքն իսկապես ուներ ՀՀ Շիրակի  մարզը, որն իր որակյալ բժշկական  ծառայություններով արդեն մեկ տարի սպասարկում է  Շիրակի մարզի  բնակչությանը։ Նոր բժշկական կենտրոնը հնարավորություն է ընձեռում Շիրակի մարզի և հատկապես Գյումրի քաղաքի բնակչությանը ստանալ որակյալ, ժամանակակից և մատչելի բժշկական ծառայություններ։   

“Գյումրի” բժշկական կենտրոնի կառուցման մասին նախագիծը հաստատվեց ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 2-ի որոշմամբ, ըստ որի՝ նախատեսվեց միավորել Շիրակի մարզային, Սամարիթեր և Գյուլբեկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցների վիրաբուժական և թերապևտիկ բնույթի ծառայությունները՝ ստեղծելով Գյումրի քաղաքում մեկ բազմապրոֆիլ հիվանդանոց՝ 210 մահճակալ հզորությամբ։ Բժշկական կենտրոնի կառուցումն իրականացվեց ՀՀ կառավարության “Մարզերի համաչափ զարգացման” ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվեց  Համաշխարհային բանկի “Առողջապահական համակարգի արդիականացում” ծրագրով։ Շինարարական աշխատանքները մեկնարկեցին 2010թ. սեպտեմբերի 9-ին։

2012թ. սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ արդեն ամբողջովին պատրաստ, բժշկական նորագույն սարքավորումներով և որակյալ մասնագետներով  հագեցած “Գյումրի” բժշկական կենտրոնի հանդիսավոր բացումը։ Գյումրու բժշկական կենտրոնի նորակառույց շինությունը միաձույլ հիմնակմախքով, բարձր սեյսմակայունությամբ, ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չափանիշերին համապատասխանող կառույց է։

Պետք է նշեմ, որ որոշվեց հիմնովին նոր բժշկական կենտրոն կառուցել, քանի որ երկրաշարժն այնպիսի վնասներ էր հասցրել մեր բժշկական հաստատություններին, որ դրանք վերանորոգելն անիմաստ էր։ Նույն վատթարագույն վիճակում էին նաև բժշկական սարքավորումները, որոնք օգտագործել այլևս հնարավոր չէր։

Փոխարենն այսօր ունենք գերժամանակակից պայմաններով և սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոն, և այսօր մեր խնդիրն է պահպանել և հոգ տանել մեր  մեծ ձեռքբերման մասին, ինչը բավականին մեծ ծախսեր է պահանջում մեզանից։

–   ”Գյումրի” բժշկական կենտրոնը չորսհարկանի կառույց է, ենթադրելի է, որ մեծ թվով բաժանմունքներ ունի։

–   Մեր կենտրոնը չորսհարկանի կառույց է, որը բաղկացած է  վիրաբուժական և թերապևտիկ հատվածներից՝ իրենց համապատասխան նեղ մասնագիտական ենթաճյուղերով։

Առաջին հարկում տեղակայված է ընդունարանը և անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունը, ինչպես նաև ախտորոշիչ բաժանմունքը՝ կահավորված ժամանակակից սարքավորումներով, դիալիզի բաժանմունքը, լաբորատոր ծառայությունը, ադմինիստրացիան և հիվանդանոցային դեղատունը։ Առաջին հարկում կգործի նաև նեղ մասնագիտական խորհրդատվական կենտրոնը։

Երկրորդ հարկում տեղակայված է թերապևտիկ բաժանմունքը՝ ներառյալ նյարդաբանական և սրտաբանական ծառայությունները, ինտենսիվ թերապիայի բաժանմունքը՝ ներառյալ կարդիոռեանիմացիան։ Այստեղ կգործի նաև Շիրակի մարզի առաջին անգիոգրաֆիայի բաժանմունքը։

Երրորդ հարկն ամբողջովին հատկացված է վիրաբուժական բաժանմունքին, որտեղ կատարվում են վիրաբուժական բոլոր տեսակի միջամտությունները։ Այստեղ տեղակայված է երեք վիրասրահներից բաղկացած վիրահատական բլոկը՝ հետվիրահատական ինտենսիվ բուժման հիվանդասենյակներով։ Վիրաբուժական բաժանմունքը հագեցվել է նաև էնդոսկոպիկ վիրահատությունների համար նախատեսված նորագույն սարքավորումներով։

Չորրորդ հարկում տեղակայված են մեկ և երկու տեղանոց հիվանդասենյակներ, որոնք սպասարկում են թերապևտիկ և վիրաբուժական բաժանմունքներին։

Մեր բժշկական կենտրոնն ունի նաև  մեծ դահլիճ, հեռարձակման սենյակ՝ հեռուստակապի հնարավորությամբ, որտեղ մենք անցկացնում ենք մասնագիտական քննարկումներ։  

Պետք է առանձնացնեմ մեր  ամբողջովին նոր ինվազիվ վիրաբուժության բաժանմունքը, որն ունի 2012թ. արտադրության  կորոնարոգրաֆիայի սարք։ Մենք այն ձեռք բերեցինք մեր հարգելի նախագահի ցուցումով և որոշմամբ։ Արդեն սրտի  24 վիրահատություն ենք կատարել, բոլորն էլ անվճար և, փառք Աստծո, բարեհաջող։ Մեզ օգնության են եկել “Նորք Մարաշ” և “Էրեբունի” բժշկական կենտրոնների բժիշկները, քանի որ մենք մասնագետներ դեռևս չունենք. դրա համար մեզանից մի քանի տարի կպահանջվի։

Ուզում եմ առանձնացնել նաև հեմոդիալիզի բաժանմունքը, որը  աստիճանաբար զարգացավ  և այսօր սպասարկում է 17 հիվանդի։ Նրանց թիվը առաջիկայում կավելանա, քանի որ դիմողներ շատ ունենք։

Մեր կենտրոնում գործում է մարզի միակ վերակենդանացման բաժանմունքը, և, փաստորեն, մարզի ամենածանր հիվանդներին մենք ենք ընդունում։

Բժշկական կենտրոնի բաժանմուքներն այսօր  աշխատում են 80 տոկոս ծանրաբեռնվածությամբ, բայց կենտրոնը հնարավորություն ունի ընդունելու և սպասարկելու ամսական 1000-1500 հիվանդի։

–   Կադրային ինչպիսի՞ պոտենցիալ ունի “Գյումրի” բժշկական կենտրոնը։  

–   ”Գյումրի” բժշկական կենտրոնում աշխատող մասնագետների 80 տոկոսը մեր տեղի մասնագետներն են, որոնք ունեն համապատասխան աշխատանքային փորձ և գիտելիքներ այստեղ աշխատելու համար։ Եթե մասնագետների պակասի խնդիր ենք ունենում, ապա դիմում ենք “Էրեբունի”, “Գրիգոր Լուսավորիչ” և “Նորք Մարաշ” բժշկական կենտրոններին, որոնք սիրով արձագանքում են մեզ։ Նրանք նույնիսկ բաց դռների օրեր են կազմակերպում մեր կենտրոնում, հիվանդների համար անվճար ընդունելություն կազմակերպում։

–   Պարո՛ն Իսահակյան, հաշվի առնելով “Գյումրի” բժշկական կենտրոնի գերժամանակակից պայմաններն ուհնարավորությունները՝ կարող է տպավորություն ստեղծվել, որ այստեղ ծառայությունների արժեքներըբավականին բարձր են։

–   ”Գյումրի” բժշկական կենտրոնում հիվանդանոցային բուժումը հիմնված է պետպատվերի, համավճարի և վճարովի ծառայությունների վրա։ Պետք է նշեմ, որ մեզ դիմողների գերակշիռ հատվածն օգտվում է պետպատվերի և համավճարի ծրագրերից, քանի որ Շիրակի մարզի բնակչության սոցիալական ապահովվածության մակարդակը բարձր չէ։ Այդ պատճառով մենք որևէ հիվանդի չենք մերժում, և եթե հնարավորություն չունի վճարելու, ցուցաբերում ենք անվճար բուժօգնություն։

–   Ապագա ի՞նչ ծրագրեր կան “Գյումրի” բժշկական կենտրոնի հետ կապված։  

–   Բժշկությունն անընդհատ զարգանում է և պահանջում, որպեսզի ժամանակակից բժշկությամբ զբաղվող կենտրոններն իրենց մասնագիտական և տեխիկական պոտենցիալով քայլեն իրեն համընթաց։ Մեզ համար ամենկարևորը ժամանակի ընթացքում գիտական նվաճումներից հետ չմնալն է, մասնագիտական կազմի համալրումը, տեղում մասնագետների պատրաստումը և բուժկենտրոնի մատուցած ծառայությունների որակի բարձրացումը։  

 

«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)