Գյումրի բժշկական կենտրոն

Պարզաբանում է «Գյումրի» ԲԿ մամլո ծառայությունը

Պարզաբանում է «Գյումրի» ԲԿ մամլո ծառայությունը 16.10.2015

Հոկտեմբերի 15-ին լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն,  Գյումրի քաղաքի բնակիչ Սոնա Ավետիսյանի ազգական՝ Մարտին Ղազարյանը պնդում էր, որ Սոնա Ավետիսյանը վճարել է «Գյումրի» բժշկական կենտրոնում, սակայն վիրահատությունը կատարվել է այլ բժշկական կենտրոնում:


Նշենք, որ Սոնա Ավետիսյանը ՀՀ բշժկասոցիալական փորձաքննության գործակալության որոշմամբ, ստացել է  հաշմանդամության 2-րդ խումբ, որի առկայությունն էլ հաստատում է այն, որ բոլոր տեսակի բժշկական ծառայությունները «Գյումրի» ԲԿ-ում իրականացվել է անվճար:


Հավելենք, որ Սոնա Ավետիսյանը 2015 թվականի հունիսի 22-ից առ այսօր, պետպատվերի շրջանակներում Հեմոդիալիզի բաժանմունքում ստանում է բուժօգնություն՝ քրոնիկական երիկամային անբավարարություն, տերմինալ ստադիա հիվանդության ախտորոշմամբ: Հիվանդի հեմոդիալիզի ընդունման շարունակականությունը ապահովելու համար 31.07.2015 թվականին տեղադրվել է արտերիովենուս ֆիստուլա՝ նախաբազկի դիստալ երրորդ հատվածում՝ անոթային մուտք ապահովելու համար: Արտերիովենուս ֆիստուլան հաջողությամբ տեղադրվել է, սակայն վիրահատության հաջորդող երրորդ օրը դադարել է գործելուց: Այդ պատճառով հարկ է եղել արտերիովենուս ֆիստուլայի կրկնակի տեղադրում: Հաշվի առնելով, որ «Գյումրի» բժշկակակն կենտրոնում չունենք արտերիովենուս ֆիստուլայի կրկնակի տեղադրման բավարար փորձ, հիվանդը ուղարկվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն՝անոթային միկրովիրաբուժության բաժանմունք:


«Գյումրի» բժշկական կենտրոնի հասրակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին