Գյումրի բժշկական կենտրոն

Պացիենտների համար / Հիվանդություններ / Թոքաբորբ

Թոքաբորբ 16.11.2015

Թոքաբորբը թոքերի սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որն ընդգրկում է թոքային հյուսվածքները: Այս հիվանդությունն իր տարածվածությամբ չորրորդն է՝ սիրտ-անոթային հիվանդություններից, չարորակ նոյագոյացություններից եւ տրավմաներից հետո: Չնայած այն հանգամանքին, որ արտադրվում են բազմաթիվ հակաբիոտիկներ, սակայն, դրան զուգահեռ, շարունակում է բարձր մնալ թոքաբորբով մահացությունների ցուցանիշը:


Հիվանդության առաջացման հիմնական պատճառներն են.

 

  • սուր ռեսպիրատոր ինֆեկցիաները,
  • բակտերիաները,
  • վիրուսները,
  • այլ հարուցիչներ,
  • սնկերը:


Հիվանդության զարգացմանը նպաստող հանգամանքներն են.

 

  • ծխախոտի եւ ալկոհոլի օգտագործումը,
  • վտանգավոր նյութերի ազդեցությունը վերին շնչուղիների վրա,
  • վերին շնչուղիների բորբոքային հիվանդությունները,
  • իմունադեֆիցիտային վիճակները,
  • վիրահատությունները,
  • երկարատեւ անկողնային ռեժիմը,
  • ծերունական տարիքը:


Հիմնական ախտանիշներն են.

 

  • ընդհանուր թուլություն,
  • ջերմության բարձրացում,
  • դող,
  • ախորժակի վատթարացում,
  • գլխացավ,
  • հազ,
  • խորխարտադրություն,
  • կրծքավանդակի ցավ:

 

Հիվանդության ախտորոշումը հիմնվում է անամեզի, գանգատների, ֆիզիկալ տվյալների, ռենտգեն եւ լաբորատոր հետազոտությունների հիման վրա:


Խստիվ արգելվում է հակաբիոտիկների օգտագործումն՝առանց բժշկի նշանակման: Արդյունավետ բուժման համար պարտադիր է անկողնային օրակարգը, համապատասխան սննդակարգը եւ դեղորայքային բուժումը:

Ժաննա Հովսեփյան
«Գյումրի» բժշկական կենտրոնի գլխավոր թոքաբան