Գյումրի բժշկական կենտրոն

Պացիենտների համար / Ախտորոշում / Ինչ է պետք իմանալ կորոնարոգրաֆիայի մասին

Ինչ է պետք իմանալ կորոնարոգրաֆիայի մասին 13.11.2015

Եթե բժիշկը ախտորոշել է սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ), որը դրսևորվում է կրծքահեղձուկով (ստենոկարդիա), սրտամկանի ինֆարկտով, առիթմիաներով և (կամ) ձախ փորոքի կծկողական ֆունկցիայի խանգարմամբ (ձախ փորոքի արտամղման ֆրակցիայի իջեցմամբ), ապա բժիշկը պետք է խորհուրդ տա անցնել կորոնարոգրաֆիկ հետազոտություն:

 

Ինչու պետք է կատարել կորոնարոգրաֆիա


Որպեսզի ճիշտ ընտրվի ՍԻՀ-ի բուժումը, պետք է պարզել. դիտվու՞մ են, արյոք, սիրտը սնուցող անոթների` պսակաձև (կորոնար) զարկերակների ախտահարումներ, ո՞ր զարկերակները, ո՞ր հատվածներում, որքա՞ն են ախտահարված:


Այս բոլոր հարցերին կարող է պատասխանել միայն կորոնարոգրաֆիան:


Ի՞նչ է կորոնարոգրաֆիան


Կորոնարոգրաֆիան սիրտը սնուցող անոթների` պսակաձև (կորոնար) զարկերակների հետազոտման եղանակ է, որը ցույց է տալիս պսակաձև (կորոնար) զարկերակների վիճակն ու ախտահարման աստիճանը: Կորոնարոգրաֆիան միջամտական մեթոդ է, որի ժամանակ աճուկային շրջանից (ազդրային զարկերակից) կամ ձեռքից (ճաճանչային զարկերակից) հատուկ կաթետերով՝ ռենտգեն ճառագայթների հսկողությամբ, հասնում են սիրտը սնուցող զարկերակներին (նկ. 1):

 

Կորոնարոգրաֆիա

 

Այնուհետև ռենտգենկոնտրաստային նյութը ներարկում են և գրանցում զարկերակների վիճակը: Ռենտգենկոնտրաստային նյութը արյան հետ հոսում է անոթներով: Այս գործընթացը գրանցվում է DVD-R սկավառակի վրա և տրամադրվում հիվանդին:

 

Նկ. 2 և նկ. 3 –ում երևում են նորմալ պսակաձև զարկերա-կների կորոնարոգրաֆիկ պատկերները:   Նկ. 2 և նկ. 3 –ում երևում են նորմալ պսակաձև զարկերա-կների կորոնարոգրաֆիկ պատկերները:


Նկ. 2-ում և նկ. 3-ում երևում են նորմալ պսակաձև զարկերակների կորոնարոգրաֆիկ պատկերները:

 

Նկ. 4 և նկ. 5 –ում երևում են աթերոսկլերոտիկ ախտա-հարված պսակաձև զարկե-րակներ ունեցող հիվանդի կորոնարո•րաֆիկ պատ-կերները:   Նկ. 4 և նկ. 5 –ում երևում են աթերոսկլերոտիկ ախտա-հարված պսակաձև զարկե-րակներ ունեցող հիվանդի կորոնարո•րաֆիկ պատ-կերները:


Նկ. 4-ում և նկ. 5-ում երևում են աթերոսկլերոտիկ ախտահարված պսակաձև զարկերակներ ունեցող հիվանդի կորոնարոգրաֆիկ պատ-կերները:


Ի՞նչ է կատարվում Ձեզ հետ մինչև կորոնարոգրաֆիան, կորոնարոգրաֆիայի ընթացքում և հետո:

 

  • Դուք չպետք է խմեք և ուտեք առավոտյան կորոնարոգրաֆիայից առաջ:
  • Կատարվում է մի շարք հետազոտություններ. արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ, մեզի ընդհանուր հետազոտություն, ԷՍԳ, Էխո-ՍԳ հետազոտություններ:
  • Սափրում են աճուկային և ձեռքի շրջանի մազերը:
  • Միջամտության ընթացքում հանգիստ պետք է պարկեք մեջքի վրա՝ հորիզոնական դիրքով:
  • Աճուկային և ձեռքի շրջանը մշակում  են բետադինով կամ այլ ախտահարիչ նյութերով:
  • Ծածկում են ստերիլ ծածկոցով:
  • Աճուկային կամ ձեռքի շրջանում կատարվում է տեղային անզգայացում:
  • Զարկերակի մեջ տեղադրվում է հատուկ խողովակ (ինտրադյուսեր), որի միջով կաթետրեները հասնում են սրտին:
  • Մեծամասամբ կորոնարոգրաֆիան անցնում է անցավ:
  • Եթե միջամտության ընթացքում Ձեզ որևէ բան անհանգստացնում է, անպայման պետք է տեղեկացնել բժշկին:
  • Որպես կանոն, կորոնարոգրաֆիան տևում է միջինը 30-40 րոպե:
  • Միջամտությունից հետո բժիշկը հանում է հատուկ խողովակը (ինտրադյուսերը) և որոշ ժամանակ սեղմում, որից հետո դրվում է ճնշող վիրակապ (6 ժամ):


Որքանո՞վ է անվտանգ կորոնարոգրաֆիան


Կորոնարոգրաֆիայի ժամանակ բարդությունները (ոչ մահացու) չեն գերազանցում 1%-ը և կախված են Ձեր սկզբնական վիճակից և ուղեկցող հիվանդություններից:  


Կորոնարոգրաֆիայի արդյունքներից կախված ի՞նչ պետք է անել


Պսակաձև զարկերակների կորոնարոգրաֆիայի ժամանակ հայտնաբերված ախտահարվածության աստիճանից կախված՝ բժիշկն առաջարկում է բուժման 3 մեթոդներից մեկը.

  • դեղորայքային բուժում,
  • վիրահանական բուժում (աորտո-կորոնար շունտավորում),
  • պսակաձև զարկերակների բալոնային անգիոպլաստիկա և ստենտավորում:


«Գյումրի» բժշկական կենտրոնի միջամտական սրտաբան Կարեն Միքայելյան

«Ստենոկարդիա» տեղեկատվական գրքույկից