Գյումրի բժշկական կենտրոն

Պացիենտների համար / Հիվանդություններ / Սրտի իշեմիկ հիվանդություն

Սրտի իշեմիկ հիվանդություն 02.11.2015

Կրծքահեղձուկ (ստենոկարդիա)


Կրծքահեղձուկը (ստենոկարդիան) կրծքավանդակի շրջանի սեղմող, այրող, ճնշող բնույթի ցավերն են, որոնք կարող են ճառագայթել ձախ ձեռքի, ստորին ծնոտի, ինչպես նաև թիկունքի շրջան, և հաճախ առաջանում են ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ սթրեսային իրավիճակներում: Որոշ դեպքերում այն կարող է դրսևորվել որովայնի, թիկունքի, ուսագոտիների կամ զույգ բազուկների շրջանի թույլ ցավով կամ հևոցով, որոնք նույնպես առաջանում են ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ սթրեսային իրավիճակներում:


Սրտամկանի ինֆարկտ


Սրտամկանի ինֆարկտն առաջանում է պսակաձև անոթներից մեկի խցանման հետևանքով, որը տեղի է ունենում, երբ պսակաձև անոթի աթերոսկլերոտիկ վահանիկի հիմքի վրա ձևավորվում է արյան մակարդուկ:


Սրտամկանի ինֆարկտի ռիսկային խմբերը

 

  1. Այն մարդիկ, որոնց մոտ առկա են մեկ կամ ավելի ռիսկի գործոններ, պետք է առավել ուշադիր լինեն մարմնի վերին կեսի շրջանում նկատվող ոչ սովորական ախտանիշների նկատմամբ:
  2. Դա վերաբերում է ցանկացած միջին և ավելի բարձր տարիքի անձանց, ովքեր գեր են, վարում են նստակյաց կյանք, ծխող են, ունեն շաքարային դիաբետ, արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակ կամ սրտի հիվանդության ժառանգական հակվածություն:

 

Սրտամկանի ինֆարկտի ախտանիշները


Սրտամկանի ինֆարկտի ախտանիշներն են ստենոկարդիայի վերոնշյալ բնույթի երկարատև (20-30 րոպե և ավելի տևողությամբ) ցավերը, որոնք զուգորդվում են առատ քրտնարտադրությամբ և/կամ վախ մահվան հանդեպ, սրտխառնոցի զգացումով և փսխմամբ: Որոշ դեպքերում սրտխառնոցի զգացումը և փսխումը կարող են լինել միակ ախտանիշները: Սրտամկանի ինֆարկտների դեպքերի 30%-ը կարող են ախտորոշվել ԷՍԳ (էլեկտրոսրտագրության) միջոցով:


Ի՞նչ անել, երբ թվում է, թե ունեք սրտամկանի ինֆարկտ

 

  • Հնարավորինս շուտ ստացեք բուժօգնություն, քանի որ յուրաքանչյուր րոպեն կարևոր է:
  • Եթե սպասում եք/հապաղում եք, կամ բուժ. օգնություն ստանալը ձգձգվում է, ապա ընդունեք ասպիրին 75-325 մգ:
  • Ժխտողականությունն արտահայտվում է հետևյալում. «Դա չի կարող լինել իմ սիրտը: Ես կսպասեմ մի քիչ և դա կանցնի»:
  • Լսեք Ձեր մարմնի ձայնը, եթե թվում է, որ ինչ-որ մի բան այն չէ, ապա հավանական է...

Նկարում երևում է աթերոսկլերոզի հետևանքը. պսակաձև զարկերակի նշված հատվածը նեղացած է և նրա միջով շատ քիչ արյուն կարող է հոսել:


Ի՞նչ է սրտի իշեմիկ հիվանդությունը


Սրտի իշեմիան հիվանդություն է, որի ժամանակ սրտամկանի որոշակի հատված չի ստանում բավարար քանակությամբ արյուն և, համապատասխանաբար, թթվածին և սննդարար նյութեր (գլյուկոզա):


Սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) ամենահաճախ հանդիպող պատճառը պսակաձև զարկերակների աթերոսկլերոզն է: Աթերոսկլերոզը անոթի լուսանցքի նեղացումը կամ խցանումն է անոթի պատերի մեջ ճարպերի և խոլեսթերինի կուտակվելու հետևանքով, երբ առաջանում են աթերոսկլերոտիկ «վահանիկներ»: 

Նկարում երևում է աթերոսկլերոզի հետևանքը. պսակաձև զարկերակի նշված հատվածը նեղացած է և նրա միջով շատ քիչ արյուն կարող է հոսել:


«Գյումրի» բժշկական կենտրոնի միջամտական սրտաբան Կարեն Միքայելյան

«Ստենոկարդիա» տեղեկատվական գրքույկից