Սրտաբանական բաժանմունք
Սրտաբանական բաժանմունքին նախատեսված է 50 մահճակալ: Բաժանմունքի կազմի մեջ է մտնում նաև ինտենսիվ թերապիայի պալատը, որը հագեցած է կենտրոնացված թթվածնաբուժման, արհեստական շնչառության սաքավորումներով: Այստեղ բուժում են ստանում անհետաձգելի միջոցառումներ պահանջող հիվանդները.
![]() |
սրտամկանի սուր ինֆարկտով, | |||||||
![]() |
սրտի ռիթմի խանգարումներով (պարոքսիզմալ տախիկարդիայի նոպա, շողացման պարոքսիզմներ, II° և III°-ի նախպասիրտ-փորոքային պաշարումներ), | |||||||
![]() |
սուր սրտային անբավարարությունով (սրտային ասթմայի նոպա, թոքային այտուց), | |||||||
![]() |
անկայուն ստենոկարդիայով: |
Ընդհանուր սրտաբանական բաժանմունքում բուժում են ստանում ինտենսիվ թերապիայի պալատից տեղափոխված հիվանդները.
![]() |
II-III° սրտային անբավարարություն, | |||||||
![]() |
III-IV ՖԴ ստենոկարդիա, | |||||||
![]() |
հիպերտոնիկ հիվանդություն, | |||||||
![]() |
կյանքին չսպառնացող սրտի ռիթմի խանգարումներ (էքստրասիստոլիկ առիթմիաներ, շողացող առիթմիա): |
Բաժանմունքին կից գործում է սրտաբանական ֆունկցիոնալ կաբինետը, որտեղ անց են կացվում հետևյալ հետազոտությունները.
![]() |
էլեկտրոսրտագրություն, | |
![]() |
սրտի գերձայնային հետազոտություն, | |
![]() |
հոլտեր-մոնիթորինգ | |
![]() |
թրեդմիլ թեստ: |
Բաժանմունքի կազմում գործում է նաև ինտերվենցիոն սրտաբանական ծառայությունը` ինվազիվ սրտաբան Կարեն Միքայելյանի գլխավորությամբ:
Կատարվում են.
![]() |
կորոնարոգրաֆիա, | |
![]() |
պսակաձև զարկերակների ստենտավորում, | |
![]() |
պսակաձև զարկերակների թրոմբոասպիրացիա, | |
![]() |
պսակաձև զարկերակների բալոտդիլատացիա, | |
![]() |
ժամանակավոր էլէկտրախթանիչ սարքի տեղադրում, | |
![]() |
աորտագրաֆիա և ռենոանգիոգրաֆիա: |