
Սրտաբանական բաժանմունք
Սրտաբանական բաժանմունքին նախատեսված է 50 մահճակալ: Բաժանմունքի կազմի մեջ է մտնում նաև ինտենսիվ թերապիայի պալատը, որը հագեցած է կենտրոնացված թթվածնաբուժման, արհեստական շնչառության սաքավորումներով: Այստեղ բուժում են ստանում անհետաձգելի միջոցառումներ պահանջող հիվանդները.
| սրտամկանի սուր ինֆարկտով, | ||||||||
| սրտի ռիթմի խանգարումներով (պարոքսիզմալ տախիկարդիայի նոպա, շողացման պարոքսիզմներ, II° և III°-ի նախպասիրտ-փորոքային պաշարումներ), | ||||||||
| սուր սրտային անբավարարությունով (սրտային ասթմայի նոպա, թոքային այտուց), | ||||||||
| անկայուն ստենոկարդիայով: |
Ընդհանուր սրտաբանական բաժանմունքում բուժում են ստանում ինտենսիվ թերապիայի պալատից տեղափոխված հիվանդները.
| II-III° սրտային անբավարարություն, | ||||||||
| III-IV ՖԴ ստենոկարդիա, | ||||||||
| հիպերտոնիկ հիվանդություն, | ||||||||
| կյանքին չսպառնացող սրտի ռիթմի խանգարումներ (էքստրասիստոլիկ առիթմիաներ, շողացող առիթմիա): |

Բաժանմունքին կից գործում է սրտաբանական ֆունկցիոնալ կաբինետը, որտեղ իրականացվում են հետևյալ հետազոտությունները.
| էլեկտրոսրտագրություն, | ||
| սրտի գերձայնային հետազոտություն, | ||
| հոլտեր-մոնիթորինգ | ||
| թրեդմիլ թեստ: |
Բաժանմունքի կազմում գործում է նաև ինտերվենցիոն սրտաբանական ծառայությունը:
Կատարվում են.
| կորոնարոգրաֆիա, | ||
| պսակաձև զարկերակների ստենտավորում, | ||
| պսակաձև զարկերակների թրոմբոասպիրացիա, | ||
| պսակաձև զարկերակների բալոտդիլատացիա, | ||
| ժամանակավոր էլէկտրախթանիչ սարքի տեղադրում, | ||
| աորտագրաֆիա և ռենոանգիոգրաֆիա: |










































