
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Առողջապահության նահարար Արմեն Մուրադյանի հրավերով ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքից Հայաստան ժամանած վիրաբույժների խումբը հոկտեմբերի 9-ին եւ 10-ին գտնվել է «Գյումրի» բժշկական կենտրոնում: Նշյալ երկու օրերի ընթացքում ամերիկահայ լապորոսկոպիկ վիրաբույժ Վան Պողոսյանը հետազոտել է տասը պացիենտների: Հետազոտվածներից վիրահատվել են վեցը: Հինգ պացիենտի լեղքարային հիվանդություն ախտորոշումով կատարվել է լապարոսկոպիկ եղանակով վիրահատություն եւ մեկ պացիենտի`բաց եղանակաով ճողվածքահատում:
Վիրահատությունները եւ հետազոտությունները բացառապես կատարվել են անվճար. բարեգործական ծրագիրը ֆինանսավորել էր Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարությունը:
«Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը եւս կարեւորում է նմանատիպ ծրագրերի իրականացումը:
«Գյումրի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին