Ալցհեյմերի հիվանդությունը կամ նախածերունակ թուլակամությունը գենետիկ հիվանդություն է: Ամբողջ աշխարհում հիվանդների թիվը հասնում է 17-ից 25 միլիոնի: ԱՄՆ-ում համարվում է չորրորդ մահացու հիվանդությունը՝սրտի հիվանդություններից, կաթվածից եւ ուռուցքից հետո: Այս հիվանդությունը ժառանգվում է աուտոսոմ-դիմինանտ տիպով:
Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկի գործոններն են.
• ընտանեկան անամեզը,
• ԳՈՒՏ, անամեզում վահանաձեւ գեղձի հիվանդությունը,
• մեծ տարիքում ծննդաբերությունը,
• դեպրեսիան, սթրեսային վիճակները,
• ծխախոտի չարաշահումը,
• հակաբորբոքիչ դեղորայքի երկարատեւ օգտագործումը,
• ալկոհոլի երկարատեւ օգտագործումը՝քիչ քանակով:
Տարբերվում են հիվանդության չորս էտապ.
Նախադեմենցիա
Առաջին ախտանիշները հաճախ ընթանում են ծերունական կամ սթրեսային վիճակների հետ: Ի հայտ են գալիս հիշողության եւ կողնորոշման խանգարումներ:
Վաղ դեմենցիա
Ալցհեյմերի հիվանդության ժամանակ նկատվում է հիշողության զգալի իջեցում: Հիվանդը կարող է կատարել որոշակի գործողություններ, սակայն նրան անհրաժեշտ է կողմնակի օգնություն:
Չափավոր դեմենցիա
Այս դեպքում սուր անկանոն շարժումները նվազում են, իսկ խոսքի խանգարումը դառնում է առավել արտահայտված: Հիվանդը կորցնում է գրելու, կարդալու ունակությունները, առաջանում են էմոցիանալ լարվածություն:
Ծանր դեմենցիա
Սա հիվանդության վերջին փուլն է: Հիվանդն ամբողջությամբ գտնվում է կողմանի անձանց վերահսկողության տակ: Խոսքը ընդհանարապես բացակայում է, արտասանում են միայն առանձին բառեր:
Ախտորոշում
Հիվանդության կլինիկական ախտորոշումը հաճախ հիմնվում է հիվանդների կյանքի պատմության վրա: Կատարվում է նաեւ գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն:
Հիվանդության արտահայտման աստիճանը որոշող համակարգ
----------------------Կոգնիտիվ ընթացք | բալ | ||||
1.Կողմնորոշումը ժամանակի մեջ (օրը, շաբաթը, ամիսը, տարին) | 0-5 | ||||
2.Կողմնորոշումը տեղի մեջ. որտեղ է գտնվում (հասցե, քաղաք, վայր) | 0-5 | ||||
3.Ընկալում. կրկնել երեք բառ (խնձոր, սեղան, մետաղադրամ) | 0-3 | ||||
4.Ուշադրություն (100-ից հանել 7, կամ արտասանել երկիր բառը հակառակ ) | 0-5 | ||||
5.Հիշողություն. հիշել երեք բառ (մատիտ, տուն, մետաղադրամ) | 0-3 | ||||
6 Խոսքի ֆունկցիա | |||||
6.1 Անվանումներ | 0-2 | ||||
6.2 Քառակապակցության կրկնում | 0-1 | ||||
6.3 Երեք բաղադրիչ մասերից կազմված հրահանգ (վերցրեք աջ ձեռքով թուղթը, ծալեք եւ դրեք սեղանին) | 0-3 | ||||
6.4 Կարդալ եւ կատարել հրահանգը (փակել աչքերը) | 0-1 | ||||
6.5 Նամակ (գրել նախադասություն) | 0-1 | ||||
7. Նկարել երկրաչափական նկար | 0-1 | ||||
Ընդհանուր բալը | 0-30 |
Բուժում
Մինչ այսօր որեւէ դեղորայք չի հայտնաբերվել Ալցհեյմերի հիվանդությունը բուժելու համար: Հիվանդի վիճակը բարելավելու նպատակով նշանակում են ախտանշային բուժում:
Սիրանուշ Հարությունյան, նյարդաբան
«Գյումրի բժշկակակն կենտրոնի»