Գյումրի բժշկական կենտրոն

Ի՞ նչ դեր ունի հոգեբանը մեր կյանքում

Ի՞ նչ դեր ունի հոգեբանը մեր կյանքում 30.07.2015

Ըստ մասնագետների, Հայաստանում յուրաքանչյուր 4-րդ մարդը տառապում է դեպրեսիայով եւ այլ հոգեբանական խնդիրներով:
Հոգեբանական ծառայությունները  մեր երկրում զարգացել են վերջին տարիներին: Շատերը չգիտեն եւ չեն հասկանում, թե  որ դեպքում պետք է դիմել հոգեբանի: Հաճախ շփոթում են հոգեբանի եւ հոգեբույժի աշխատանքները: Ցավոք, մեր հասարակության մեջ կա կարծիք, որ հեգեբանին դիմում են հիվանդ կամ թույլ մարդիկ: Սակայն հեգեբանական աջակցությունը կարող է թեւթեւացնել մարդու կյանքը, օգնել նրան ելք գտնել բարդ իրավիճակներից: Հոգեբանական աջակցության հիմնական տեսակները հոգեբանական խորհրդատվությունն ու հոգեթերապիան են: Այս տեսակները միմյանցից տարբերվում են հետեւյալով` հոգեբանական խորհրդատվությունն ուղղված է կոնկրետ խնդրի կարգավորմանը, որը այցելուի համար անլուծելի է թվում եւ հոգեբանի աջակցության կարիք ունի: Հոգեբանական խորհրդատվությունը, սովորաբար, ենթադրում է 10-15 հանդիպում: Հոգեթերապիան ուղղված է մարդու անձնային բնութագրերի փոփոխմանը: Սա ավելի երկարտեւ աշխատանք է: Հոգեթերապիան օգտակար է` դեպրեսիա, վախեր, տագնապներ, անքնություն, նյարդային խանգարումներ ունեցող, ինչպես նաեւ՝ դժբախտություն, ծանր վիշտ ապրող մարդկանց:

 

Ե՞րբ  դիմել հոգեբանի.

 

  • վախերի, տագնապների, դեպրեսիաների ժամանակ,
  • հոգեմարմնական հիվանդությունների ժամանակ (սթրեսների ժամանակ սրանում են որոշ քրոնիկ հիվանդություններ`բրոնխիալ ասթմա, ստամոքսի խոց, նեյրոդերմիտ),
  • էնուրեզ (գիշերային անմիզապահություն),
  • նյարդային տիկերի, լոգոնևրոզի, կակազելու դեպքում,
  • սեքսուալ խնդիրների դեպքում,
  • վնասակար սովորություններ,
  • ագրեսիայի դեպքում,
  • միջանձնային դժվարություններ,
  • կոնֆլիկտներ` ընտանիքում, աշխատավայրում,
  • հոգեբանական տրավմաներից հետո` հարազատի մահ, ամուսնալուծություն, վիրահատություն, ՃՏՊ եւ այլն:


Ցավոք, հոգեբանին փոխարինում են բարեկամները, հարեւանները եւ ծանոթները: Հոգեբանական բուժման հարցը լուծում են նշյալ անձանց հետ կիսվելով: Մինչդեռ հոգեբանական աջակցության կարիք մարդն անպայման զգում է կյանքի որեւէ փուլում: Հոգեբանը փորձում է կառուցել հարաբերություններ՝ հարգելով նրա արժեհամակարգը, ձեռքբերելով երկկողմանի վստահություն եւ ընդունելով մարդուն այնպիսին, ինչպիսին կա: 

Ինչու՞ չեն դիմում հոգեբանի.

 

  • անվճարունակության պատճառով,
  • հաշվի առնելով շրջապատի կարծիքը,
  • նախընտրում են հոգեբանի փոխարեն դիմել բախտագուշակի,
  • վախի պատճառով, քանի որ հոգեբանը կբացահայտի այն, ինչն այցելուն չէր ցանկանա ի հայտ բերել:


«Գյումրի բժշկական կենտրոն»-ի կլինիկական հոգեբան Գայանե Բաղդասարյանը