Գյումրի բժշկական կենտրոն

Հուլիսի 28-ը հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրն է

Հուլիսի 28-ը հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրն է 28.07.2015

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում 400 մլն. մարդ ապրում է հեպատիտ B կամ  C հիվանդությամբ: Յուրաքանչյուր տարի 1.4 մլն. մարդ  մահանում է վիրուսային հեպատիտից, այն դեպքում երբ դա հնարավոր է կանխարգելել:

Ինչպե՞ս կարող եք վարակվել


Այս վիրուսը կարող է փոխանցվել հետեւյալ ճանապարհներով. արյան միոցով, սեռական ճանապարհով եւ վարակված մորից՝ երեխային, հղիության կամ ծննդաբերության ընթացքում:


Ընդհանուր առմամբ, ռիսկի գործոններից են.

 

  • արյան  փոխներարկումը,
  • դիալիզը,
  • ատամնաբուժական միջամտությունը,
  • վիրահատությունը,
  • պիրսինգը, դաջվածքը,
  • ուրիշների հետ միեւնույն ասեղների կամ ներարկիչների  օգտագործումը,
  • մատնահարդարումը, ոտնահարդարումը,
  • սափրումը, եթե օգտագործվում է ոչ պատշաճ ախտահանված գործիքներ:


Այսինքն, նույնիսկ, եթե կարծում եք, թե Ձեր վարակման  վտանգը քիչ է, քանի որ ներարկային թմրամոլ չեք եւ սեռական պատահական կապեր չեք ունենում, դուք, միեւնույն է կարող եք վարակված լինել հեպատիտ C-ով:

Ի՞նչ է հեպատիտ C-ն


Հեպատիտ C-ն ինֆեկցիոն հիվանդություն է, որի ժամանակ առավելապես ախտահարվում է լյարդը: Հիվանդության հարուցիչը հեպատիտ C-ի վիրուսն է, որը գտնվում է վարակված մարդկանց արյան մեջ եւ փոխանցվում է վարակված արյան միջոցով:

Որքանո՞վ է լուրջ հեպատիտ C-ով հիվանդանալը


Յուրաքանչյուր տարի 1,4 մլն մարդ է մահանում  քրոնիկ վիրուսային հեպատիտից. այն լյարդի ցիրոզի կամ քաղցկեղի ամենահաճախակի պատճառն է, որն էլ հանգեցնում է մահվան: Այսօր աշխարհում մոտավորապես 400 միլիոն մարդ կամ յուրաքանչյուր 12 հոգուց մեկն ունի քրոնիկ  հեպատիտ B կամ C: Նրանց զգալի մասը չգիտի, որ վարակված է:

Հեպատիտ C-ն չի փոխանցվում`

 

  • կրծքով կերակրման ժամանակ,
  • գրկախառնվելուց կամ համբուրվելուց,
  • ջրի կամ սննդի միջոցով,
  • հազի, փռշտալու դեպքում,
  • կենցաղային շփման ժամանակ,
  • սպասքի միջոցով:


Ինչպե՞ս  իմանալ, վարակվե՞լ եք, արդյոք, հեպատիտ  C-ով


Քրոնիկ հեպատիտ C-ի դեպքում հիմնականում  հիվանդությունը որեւէ կերպ չի արտահայտվում երկար տարիների ընթացքում` մինչեւ լյարդի լուրջ ախտահարման զարգանալը: Ահա թե ինչու է հեպատիտ C-ն կոչվում «լուռ մարդասպան»: Երբեմն, լյարդի ախտահարումից զատ, զարգանում են այլ խանգարումներ, օրինակ` մաշկի ցան, հոդացավեր,  վահանագեղձի ախտահարում, որոնց պարագայում դժվար է առաջին հերթին կասկածել հենց հեպատիտ:


Հեպատիտ C-ով հիվանդը կարող է վարակվել նաեւ վիրուսային հեպատիտի այլ տիպերով, ինչպիսիք են, օրինակ, հեպատիտ A-ն եւ հեպատիտ  B-ն:

Վարակը վաղ հայտնաբերելու հիմնական եղանակն է՝ կատարել արյան  հետազոտություն վիրուսների վերաբերյալ:

Ի՞նչ է տեղի ունենում վարակվելուց  հետո


Հեպատիտ C վարակը հազվադեպ է առաջացնում սուր հեպատիտ, ավելի հաճախ այն նթանում է քրոնիկ ու առաջացնում լյարդի բորբոքում, որի արդյունքում զարգանում է լյարդի ցերոզ, իսկ որոշ դեպքերում`քաղցկեղ:

Իսկ եթե ես վարակված եք հեպատիտ C-ով, կա՞ արդյոք բուժում


Քրոնիկ հեպատիտ C-ն այսօր համարվում է բուժելի հիվանդություն. պեգինտերֆերոն  եւ ռիբավիրին  հիմնական դեղորայքային համակցության օգտագործումը հիվանդների որոշ տոկոսի մոտ օրգանիզմը կարող է ամբողջովին մաքրել վիրուսից:


Եթե դուք ունեք քրոնիկ հեպատիտ C, մասնագետների խորհրդատվությունից հետո կարող եք սկսել հակավիրուսային բուժումը:

Եթե  հղի եք...


Վիրուսային հեպատիտ C-ով վարակված կանանցից ծնված յուրաքանչյուր 100 երեխայից  մոտավորապես 5-ը ծնվում են վարակված: Վարակ տեղի է ունենում ծննդաբերության ժամանակ եւ դա անհնար է կանխել: Վարակված երեխաների մոտ կյանքի առաջին տարիներին հիվանդությունը  որեւէ ձեւով չի արտահայտվում: Անհրաժեշտ է անցկացնել մի շարք հետազոտություններ` պարզելու, թե երեխայի վրա հետագայում ինչպես կազդի այդ ինֆեկցիան:

Հիվանդներին չպետք է զրկել աշխատանքից, դպրոց  կամ մանկապարտեզ հաճախելուց, խաղահրապարակում  խաղալուց եւ այլ հասարակական վայրեր այցելելուց միայն այն պատճառով, որ նրանք հիվանդ են հեպատիտ C-ով:

«Գյումրի բժշկական կենտրոն»