
Ի՞նչ է թրոմբը. դա արյան մակարդուկ է, որը ձեւավորվում է արյան մակարդելիության համակարգի ակտիվացմամբ` ֆիբրինային թելիկների առաջացմամբ, թրոմբոցիտների եւ էրիթոցիտների ներգրավմամբ:
Ինչի՞ց է առաջանում. թրոմբն առաջանում է.
- արյան մակարդելիության բարձրացումից,
- արյան հոսքի դանդաղեցումից,
- անոթի պատի վնասումից:
Ինչպե՞ս է բուժվում. թրոմբը բուժվում է վիրահատական միջամտությամբ եւ դեղորայքով: Հիվանդին նշանակվում է հակամակարդիչ եւ թրոմբոլիտիկ դեղորայք:
Ի՞նչ բարդություններ կարող են զարգանալ չբուժվելու դեպքում. թրոմբոզի պրոգրեսիա, թրոմբոէմբոլիա եւ տեղային արյան շրջանառության խանգարում: Թրոմբի կասկածի դեպքում պետք է շտապ դիմել մասնագետի, քանի որ հիվանդության բարդությունները կյանքին սպառնացող վտանգ են:
Սուրեն Թոսունյան
«Գյումրի» բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար