Գյումրի բժշկական կենտրոն

Պացիենտների համար / Հիվանդություններ / Ի ՞նչ է օստեոխոնդրոզը

Ի ՞նչ է օստեոխոնդրոզը 23.07.2015

Օստեոխոնդրոզը հունական բառ է, կազմված 2 բառից` «ոսկր և աճառ»: Օստեոխոնդրոզ ասելով հասկանում ենք ողնաշարի աճառային վնասում։ Դա դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունների հետևանքով առաջացած քրոնիկական հիվանդություն է: Այն բնորոշվում է`  միջողային սկավառակի, հարակից հոդային մակերեսների, ողնաշարի կապանային համակարգի վնասումով։ Հիվանդությունն առկա է բնակչության մոտավորապես 80 տոկոսի մոտ։ Առաջին նշանները նկատվում են 20-30տարեկանում:

 

Հիվանդության առաջացման պատճառները.

 

  • ինֆեկցիոն հիվանդություններ,
  • ողնաշարի տրավմատիկ վնասումներ,
  • ողնաշարի բնածին դեֆեկտներ,
  • տարիքային փոփոխություններ,
  • նստակյաց կյանք,
  • ճարպակալում և ոչ ճիշտ սունդ,
  • էմոցիոնալ սթրեսներ,
  • ողնաշարի հաճախակի ծանրաբեռնվածություն,
  • ծխել,
  • օրգանիզմում նյութափոխանակության խանգարում` հատկապես կալցիում, ֆոսֆոր,
  • միկրոէլեմենտների և վիտամինների ոչ բավարար քանակ` մագնեզիում,մանգան, ցինկ, վիտամին D,
  • ողնաշարի արյան շրջանառության խանգարում, որի հետևանքով նկատվում է միջողային սկավառակի բարձրության իջեցում, որը բերում է ողնաշարի ճկունության և ամրության անկման:

 

Օստեոխոնդրոզի տեսակները

Տարբերվում են օստեոխոնդրոզի հետեւյալ տեսակները.

 

  • պարանոցային,
  • կրծքային,
  • գոտկային:


Ինչպե ՞ս ախտորոշել

Հիվանդության գլխավոր ախտանիշը ցավն է: Կախված այն բանից, թե  ողնաշարի որ հատվածում է գտնվում միջողային սկավառակի  վնասումը` ցավի տեղը տարբեր է:


Ողնաշարի հատվածի  օստեոխոնդրոզն ուղեկցվում է գլխացավով, գլխապտույտով, սրտխառնոցով, սրտխփոցով, ականջներում աղմուկով: Շատ դեպքերում հիվանդներին թվում է, թե ցավում է սիրտը, սակայն դա սեղմված նյարդերի ցավեր են:


Հիվանդության ժամանակ ողնաշարի տվյալ հատվածում նկատվում են արտահայտված ցավեր, գոտկային հատվածի պարագայում առաջանում են զգացողության խանգարումներ ոտքերում, դեպի ստորին վերջույթներ ճառագայթող ցավ: Ցավն ուժեղանում է շարժման ժամանակ, այն կարող է լինել սուր կամ բութ բնույթի, որի հետեւանքով հիվանդն ընդունում է հարկադրական դիրք:


Օստեոխոնդրոզի ախտորոշման մեջ կարեւոր նշանակություն ունեն ճիշտ կատարված  հետազոտությունները, հիվանդի ֆիզիոլոգիական զննումը, ողնաշարի համապատասխան հատվածի ռենտգենոգրաֆիան:

Այլընտրանքային բուժում

Լավագույն կանխարգելումը կանոնակարգված սնունդն ու մարմնամարզությունն է: Ցանկալի է կատարել հետեւյալ վարժությունները.

 

  1. առավոտյան թույլ տեղային մերսում` գոտկային հատվածում, ոտքերում,
  2. վերջույթների մեխանիկական շարժումներ, գլխի շարժումներ՝ աջ եւ ձախ, ձգումներ,
  3. լող, հատկապես  մեջքի վրա:

 

Ինչպե ՞ ս սնվել

Օստեոխոնդրոզի ժամանակ պետք է սննդակարգում ավելացնել սպիտակուցները, հրաժարվել սնկից: Կտրուկ սահմանափակել աղը, շաքարավազը, քաղցրաբլիթները, խաղողի հյութը, թունդ սուրճը, թեյի, ալկոհոլի, ծխախոտի օգտագործումը: Օրական սննդակարգի չափը չպետք է գերազանցի 2 կգ-ը,  հեղուկները` 1 լիտրը, կկալ-ները` 2600 միավորը: Ուտելիքի ընդունումն օրական պետք է լինի 5 անգամից ոչ ավելի:

Ո ՞ րն  է ճիշտ բուժումը


Բուժել օստեոխոնդրոզը պրակտիկերեն ռեալ չէ: Հնարավոր է միայն կանգնեցնել հիվանդության ընթացքը եւ մեղմացնել ախտանիշները: Գոյություն ունեն կոնսերվատիվ եւ վիրահատական բուժում: Յուրաքանչյուր հիվանդի համար առկա է անհատական բուժման մոտեցում:

 

  • Դասական բուժումը դեղորայքային է: Օգտագործվում են ցավազրկողներ, հակաբորբոքային դեղեր, տարբեր քսուկներ, նաեւ դեղորայք, որը կարգավորում է արյան շրջանառությունը: Սակայն, նմանատիպ բուժումը պետք է պարբերեբար կրկնել, քանի որ դեղորայքի ազդեցությունը ժամանակավոր է:
  • Ֆիզիոթերապիա. այս բուժումն իրականացվում է մագնիսով: Մեթոդի էությունն անհատական կիրառման մեջ է, քանի որ կան հակացուցումներ: Օրինակ`մերսումները հակացուցված են բարորակ գոյացություններ ունեցողներին:
  • Ռեֆլեկսաթերապիա. այս մեթոդի բուժման արդյունքը երեւում է առաջին իսկ բուժման  փուլից, հնարավոր է ախտանիշների ամբողջությամբ վերացում:
  • Մանուալ թերապիա. այս բուժման տարբերակը հիշեցնում է մերսում: Տարբերությունը կայանում է նրանում, որ  մերսումների ժամանակ աշխատում են մկանների հետ, իսկ մանուալ թերապիայի ժամանակ՝ ողերի հետ:
  • Վիրահատական միջամտություն. սա հաճախ կատարվում է միջողային ճողվածքների  հեռացման  եւ ողնաշարի դեֆորմացիայի հեռացման նպատակով:
  • Բուժական ֆիզկուլտուրա, որն անհրաժեշտ է բոլորին:

 

«Գյումրի բժշկական կենտրոն»-ի նյարդաբան Սիրանուշ  Հարությունյան