Գյումրի բժշկական կենտրոն

«Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրինությունը հնարավոր պայմաններ է ստեղծում բուժքույրերի վերապատրաստման համար

«Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրինությունը հնարավոր պայմաններ է ստեղծում բուժքույրերի վերապատրաստման համար 17.07.2015

Հուլիսի 16-ին «Գյումրի» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ սեմինար-պարապմունք` «Բուժքույրերի արդի հարցերը» թեմայով: Այն կազմակերպվել էր «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրինության եւ «Բուժքույրերի միավորում» ՀԿ Գյումրիի մասնաճյուղի  նախաձեռնությամբ:


Բժշկական կենտրոնի ղեկավարությունը, կարեւորելով բուժքույրերի պարբերաբար վերապատրաստումները տարբեր թեմաներով, կազմակերպել էր հերթական սեմինարը «Բուժքույրերի դերը շաքարային դիաբետի բուժման մեջ» թեմայով:


Սեմինարն անցկացնում էին  ամերիկյան մի շարք հեղինակավոր համալսարաններից եւ կլինիկաներից հրավիրված  բուժքույրեր, ովքեր ունեն պրոֆեսորի աստիճաններ:


Սալբի Ագարակյանը, ով եկել էր Լոս Անջելեսի բժշկական հմալսարանից, կարեւորում է Գյումրու բժշկական կենտրոնի ներգրավվումը նմանատիպ ծրագրերում.


–   Երկրաշարժից հետո կամաց-կամաց փոխվում է բուժքույրերի մասնագիտական գիտելիքների մակարդակը: Ես չէի պատկերացնում, որ ընդհանուր բժշկական ծառայություններ մատուցող կենտրոնում բուժքույրը կարող է ունենալ մասնագիտացված կլինիկային բնորոշ գիտելիքներ` շաքարային դիաբետի մասին,- ասում է պրոֆեսոր Սալբի Ագարակայանը:

 

«Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրինությունը հնարավոր պայմաններ է ստեղծում բուքույրերի վերապատրաստման համար   «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրինությունը հնարավոր պայմաններ է ստեղծում բուքույրերի վերապատրաստման համար

 


Սեմինարն անց էր կացնում Հայ-ամերիկյան բուժքույրերի ասոցիացիայի նախագահ Զարմինե Նաքաշյանը: Նրա խոսքերով, պետք է շաքարային դիաբետից խուսափելու համար նախ՝ ճիշտ սնվել:

«Հայ բուժքույրերի միավորում» ՀԿ նախագահ Գեղանուշ Ստեփանյանի հավաստմամբ «Գյումրի» ԲԿ-ի բուժքույրերը, թեեւ ունեն ընդհանուր գիտելիքներ, կարողանում են կատարել նաեւ խորը մասնագիտական աշխատանքներ.

 
–   Ես մեկ ամիս «Գյումրի» ԲԿ-ում սեմինարներ եմ անցկացրել եւ երկու օր անց արդեն պարզ էր՝ բուժքույրերը բավականին գիտելիքներ ունեն: Այս հարցում շատ կարեւոր է նաեւ կլինիկայի ղեկավար Արմեն Իսահակյանի դերը, քանի որ նրա անմիջական միջնորդությամբ յուրաքանչյուր բուժքույր ունի պատասխանատվության զգացում,- ասում է Գեղանուշ Ստեփանյանը:

 

«Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրինությունը հնարավոր պայմաններ է ստեղծում բուքույրերի վերապատրաստման համար   «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրինությունը հնարավոր պայմաններ է ստեղծում բուքույրերի վերապատրաստման համար

 
Նշենք, որ հանդիպման ավարտին բժշկական կենտրոնի տնօրենը խորհրդանշական հուշանվերներ հանձնեց ամերիկահայ բուժքույրերին:

«Գյումրի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին