Պարկինսոնի հիվանդությունը կապված է նյարդային բջջի` նեյրոնի հետ, որը կամաց-կամաց ենթարկվում է մահվան: Դրա հետեւանքով արյան մեջ պակասում է դոֆամինը, որի հետեւանքով առաջանում է շարժողական խանգարումներ,շարժումների սահմանափակումներ եւ մկանային տոնուսի բարձրացում: Հիվանդի մոտ վերջույթներում կարող է դող առաջանալ: Հավանական է նաեւ հոգեկան առաողջության հետ կապված խնդիրների առաջանան:
Պարկինսոնի հիվանդությունը տղամարդկանց մոտ ավելի հաճախ է հանդիպում: Կա մի վարկած, որ այն տղամարդիկ, ովքեր ծխում են, հետագայում հավանականությունը քիչ է, որ կառաջանա այս հիվանդությունը, իսկ այն տղամարդիկ, ովքեր օգտագործում են կաթ, հավանականությունն ավելի բարձր է: Այս վարկածների պատճառականությունը առ այսօր ուսումնասիրված չէ:
Պարկինսոնի հիվանդությունը հիմնականում ի հայտ է գալիս 50 անց տարիքում: Նշյալ տարիքում սկսվում եւ հատկապես արտահայտվում է 60 տարեկանում: Մեր երկրում Պարկինսոնի հիվանդություն ունեն 50-60 տարեկան մարդկանց 3-5 տոկոսը:
Հիվանդության ախտորոշումն իրականացվում է էլեկտրամիոգրաֆիայի միջոցով, որը թույլ է տալիս պարզել, թե որքան է մկանի վնասվածության աստիճանը:
Սա անբուժելի հիվանդություն է: Սակայն կան կանխարգելման եղանակներ` դեղորայքային բուժում: Սա թույլ է տալիս դանդաղեցնել միայն հիվանդության աճը: