«Գյումրի» բժշկական կենտրոնի անէսթեզիոլոգիայի բաժանմունքը գործում է կենտրոնի բացված օրվանից: Բաժանմուքն ապահովում է անէսթեզիոլոգիական շուրջօրյա ծառայություն` Գյումրիում եւ Շիրակի մարզում, բոլոր վիրաբուժական մասնագիտությունների գծով` անկախ տարիքային խմբից:
Այս բաժանմունքը ստեղծվել է 1991 թվականին` Գալուստ Գուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի հիմքի վրա:
Ներկայում անէսթեզիոլոգիական բաժանմունքը համալրվում է ժամանակակից սարքավորումներով, դեղորայքով, անէստեզիայի եւ արհեստական շնչառական, վիրահատական եւ հետվիրահատական մոնիթորինգի սարքերով:
Կատարվում են վիրահատություններ` ընդհանուր եւ ռեգիոնար, ազգայացման միջոցով:
Անէսթեզիոլոգիական բաժանմունքում աշխատում են` 6 բարձր որակավորմամբ բժիշկներ եւ 11 բուքույրեր: