Սիրելի բուժաշխատողներ,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքը մասնագիտական մեր տոնի` բուժաշխատողի օրվա առիթով: Այս տոնը լավ առիթ է ի մի բերել, գնահատել ձեռքբերումներն ու բացթողումները, ավելի համարձակ ծրագրեր մշակել:
Բժիշկը եզակի մասնագետներից է, ով իր գործունեությունը սկսելուց առաջ երդվում է: Դրանով նա պարտավորվում է առաջնորդվել ո՛չ միայն մասնագիտական գիտելիքներով, այլեւ մարդասիրությամբ ու գթասրտությամբ, երբեք չմոռանալով, որ գործ ունի մարդու համար ամենաթանկ գնահատվող առողջության ու նրա կյանքի հետ:
Վստահորեն կարող եմ ասել, որ Գյումրու բժշկական կենտրոնի բժշկական կազմը եւս օժտված է վերոնշյալ հատկանիշներով, եւ պատրաստ է անել անհնարինը` հիվանդի կյանքը փրկելու համար:
Եվս մեկ անգամ ընդունեք իմ բարեմաղթանքները՝ մասնագիտական օրվա աձթիվ:
Գյումրի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակայան