Գյումրի բժշկական կենտրոն

Միջավայրի բարձր ջերմաստիճանը ի՞նչ ազդեցություն ունի սիրտ-անոթային համակարգի վրա

Միջավայրի բարձր ջերմաստիճանը ի՞նչ ազդեցություն  ունի սիրտ-անոթային համակարգի վրա 24.06.2015

Պատասխանում է  Գյումրի բժշկական կենտրոնի  Սրտաբանական բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոցենտ` Արթուր Ստեփանյանը


Օդի ջերմաստիճանը շրջակա միջավայրի գործոններից է մարդու օրգանիզմի վրա: Մարդը ենթարկվում է օդի ջերմաստիճանի տատանողական ազդեցությանը եղանակային փոփոխությունների ժամանակ:


Դեռ հին ժամանակներում մեր նախնիներն իմացել են եղանակային պայմաններից ինքազգացողության եւ բոլոր կենսական գործընթացներից կախվածության մասին:


Առաջին գրավոր տեղեկությունները մարդու օրգանիզմի վրա բնակլիմայական գործոնների ազդեցության մասին  հայտնի էին դեռ հին ժամանակներից: Տիբեթյան բժշկությունն առ այսօր հիվանդությունների առաջացումը կապում է օդերեւույթաբանական գործոնների հետ:


Ջերմաստիճանը  գլխավոր աբիոտիկ գործոններից է, որն ազդում է օրգանիզմի ֆիլիորգիական  ֆունկցիաների վրա: Այն առաջացնում է ինտենսիվ քրտնարտադրություն, որը բերում է օրգանիզմի ջրազրկման, հանքային աղերի եւ ջրալույծ վիտամինների կորստի: Սա էլ դառնում է արյան խտացման,  հանքային  փոխանակության խանգարման պատճառ:


Բարձր ջերմաստիճանն առաջացնում է փոփոխություններ սիրտ-անոթային համակարգի կողմից. պուլսի հաճախացում, արյան ճնշման տատանումներ, սրտի ֆունկցիոնալ հնարավորությունների փոքրացում, շնչառության հաճախացում:


Եթե մարդը գործում է շրջանի միջավայրի բարձր ջերմաստիճանային  պայմաններում, ապա օրգանիզմի նորմալ ջերմության  պահպանման համար ներառվում են  ֆիզիոլոգիական մեխանիզմներ, որոնք նպաստում են ավելացած ջերմության հեռացմանն օրգանիզմից:


Ի շնորհիվ օրգանիզմի հարմարվողական հնարավորությունների՝ օրգանիզմը գտնվում է դինամիկ հավասարակշռության մեջ միջավայրի  ջերմաստիճանային փոփոխման ժամանակ: Այն դեպքում, երբ օրգանիզմի հարմարվողականությունը տեղի չի ունենում, բարձրանում է սուր հիվանդությունների առաջացման ռիսկը, հատկապես`  սրտի իշեմիկ հիվանդություն, կոլապս, հիպերտենզիա:


Կախված  հիվանդի տարիքից, անհատական առանձնահատկություններից եւ հիվանդության բնույթից, բարձր ջերմաստիճանը կարող է առաջ բերել տարբեր խնդիրներ:


Ինչպես պետք է վարվել շոգ օրերին.

 

  • Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվում շոգ օրերին կանոնավոր ընդունել բժշկի կողմից նշանակված դեղորայքը:

  • Ջուրը պետք է դառնա գլխավոր ըմպելիք: Ցանկացած հյութ եւ քաղցր գազային ըմպելիք ունի լրացուցիչ կալորիականություն: Այդ պատճառով ցանկալի է, որ օգտագործվող հեղուկների 2/3-ը լինի սովորական ջուր: Եթե չկա բժշկական հակացուցում, ցանկալի է օրվա ընթացքում ընդունել 1,5 լիտր ջուր: Սիրտ-անոթային հիվանդները այտուցների խուսափելու համար պետք է ընդունեն ոչ մեծ ծավալի հեղուկ:

  • Հարկ է հրաժարվել յուղոտ սննդից, ալկոհոլից եւ ծխախոտից: Տարվա շոգ եղանակը հարմար ժամանակ չէ, որ չարաշահվի ծխախոտը, բարձր խոլեսթերինային սնունդը կամ ալկոհոլը, քանի որ շոգ պայմաններում բարձրանում է սրտի ծանրաբեռվածությունը: Խորհուրդ է տրվում օգտագործել բուսական ծագման սնունդ, մսի եւ ձկնեղենի դիետիկ տեսակներ: Ցանկալի է հրաժարվել նաեւ աղի ուտելիքից: