Գյումրի բժշկական կենտրոն

Մասնագետների համար / Վնասվածքաբանություն և օրթոպեդիա / Դանդաղ լավացող և ինֆեկցված վերքերի բուժումը հերմետիկ ծածկմամբ վակուումային համակարգի միջոցով

Դանդաղ լավացող և ինֆեկցված վերքերի բուժումը հերմետիկ ծածկմամբ վակուումային համակարգի միջոցով 23.06.2015

Ներկայացնում է Գյումրու բժշկական կենտրոնի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ` Խաչատուր Կարապետյանը: Վիրաբուժական պրակտիկայում հաճախ հանդիպում ենք տարբեր գենեզի վերքեր, որոնք կապված արյան շրջանառության և նյութափոխանակության խանգարման հետ, կուտակված արդեն տոքսիկ հյուսվածքային հեղուկի ազդեցությամբ  շատ դանդաղ ռեգեներացիոն բնույթ են կրում: Այդ վերքերի բուժման ժամանակ, չնայած մեխանիկական կամ ֆերմենտատիվ մաքրման եղանակների, կիրառված զանազան դեղամիջոցների, որոնք խթանում են ռեգեներացիան, այնուամենայնիվ լավացման ընթացքը ունի շատ դանդաղ բնույթ: Հատկապես դիաբետիկ և անոթային գենեզի տրոֆիկ խոցերը,որոնք լավացման հակում գրեթե չունեն: Կիրառելով ՀԾՎ համակարգը, մենք նկատել ենք, որ այդ վերքերը ենթարկվում են արագ ռեգեներացիայի և փակվում են օրերի ընթացքում, կամ հնարավորություն է ստեղծվում կատարել պլաստիկ վիրահատություն: ՀԾՎ համակարգի կիրառման արդյունքում զարգանում է առողջ գրանուլյացիոն հյուսվածք, որը ի վիճակի է ընդունելու ազատ մաշկային պլաստիկա:

Մատերիալը և մեթոդները    


Ինչ է ներկայացնում ՀԾՎ համակարգը.  Հերմետիկ  Ծածկմամբ Վակումային համակարգ

 

 

Բաղկացած է խոշոր բջջային սպունգից, որի մեջ տեղադրված է դրենաժային խողովակ, որը ունի կոլապսի չենթարկվող կայուն պատեր: Վերջինս  միացվում է արտածծող սարքին, որը ունի արտածծման  հզորությունը  ոփոխման հնարավորություն և ժամանակային ռելե: Սպունգը դրենաժի հետ միասին դրվում է վերքի խոռոչում, ծածկվում է կպչուն թաղանթով ապահովելով հերմետիկությունը:  Վերքային արտաքիստը և հյուսվածքային հեղուկը հավաքվում են սպունգի բջջանքի մեջ, որտեղից արտածծվում է դրենաժով դեպի դուրս:

 

 

 

Սպունգը տեղադրվում է վերքի մեջ, ստեղծելով հպում վերքի ամբողջ մակերեսի հետ: Դրենաժային խողովակը միացվում է կոլեկտորին, վերջինս վակուումային պոմպի հետ:Վերքը դառնում է կառավարելի մի փակ համակարգ: Արտածծիչ պոմպին տրվում է աշխատանքային ռեժիմ, դրվում է արտածծման ուժի չափը և տևողությունը: Պոմպը ստեղծում է բացասական ճնշում : Կիրառվում է 125 մմ սնդ սյան ու ավելի ցածր ճնշում: Աշխատանքային ռեժիմը դրվում է սովորաբար 5 րոպե և 2 րոպե դատարով:

Վերքերի դասակարգումը
----------------------------------------------------------

ՀԾՎ համակարգով բուժման տեսակետից վերքերը դասակարգվում են հետևյալ կերպ.


1.    խրոնիկ վերքեր /ճնշման խոցեր, կանգային խոցեր և այլն
Այս խմբի մեջ մտնում են ավելի քան մեկ շաբաթ վաղեմություն ունեցող վերքերը:


2.    ենթասուր վերքեր /ինֆեկցված և  լայնաբացված վերքեր, բաց ամպուտացիաները, հյուսվածքային պոկումները , որոնք ունեն ավելի քան 12 ժամյա վաղեմություն, բայց ոչ ավելի 7 օրվանից:


3.    սուր վերքեր/թարմ հյուսվածքային պոկումներ ոչ մաքուր,     էվակուացված հեմատոմաներ, հրազենային վերքեր, էվիսցերացիաները:
Այս վերքերը ունեն ոչ ավելի քան 12 ժամվա վաղեմություն:

Ոչ կենսունակ հյուսվածքները հանդիսանում են բակտերիալ պրոլիֆերացիայի օջախ, կուտակելով լիտիկ ֆերմենտներ, բակտերիալ տոքսիններ և այլ նյութեր, որոնք խանգարում են վերքի լավացմանը:


Ոչ կենսունակ հյուսվածքները պետք է հեռացվեն վիրահատական եղանակով: Բարդ խնդիր է երբ վերքի մեջ առկա են ոսկրային հյուսվածք կամ օրթոպեդիկ այլ կառուցվածք:

Եթե վերքի մեջ կորտիկալ մակերես է, անհրաժեշտ է այն հեռացնել, որը կխթանի գրանուլյացիոն հյուսվածքի ձևավորմանը: Եթե խոշոր անոթ է, ապա պետք է լոկալ հյուսվածքներով կամ մկանալաթով այն ծածկել: Համակարգի աշխատանքի ընթացքում հիվանդը գրեթե ցավ չի զգում: Եթե կա ցավ, կարելի է ցավազրկել կամ անգամ հիվանդը ինքը կարող է որոշ ժամանակ դադարեցնել վակուում պրոցեսը, անջատելով պոմպը: Ի դեպ համակարգի առկայությամբ հիվանդը կարող է բուժվել տան պայմաններում: Կախված վերքի լոկալիզացիայից , անգամ կարող է հաճախել աշխատանքի:

 

Մեր պրակտիկայում համակարգը կիրառվել են հետևյալ դեպքերում:

 

     

 

Հիվանդը /54տ/  էլեկտրական բարձրավոլտ հոսանքի հետ աշխատելիս, էլեկտրահարվել և ստացել է բազմակի էլեկտրական այրվածքներ գլխին, իրանին, վերջույթներին և կրծքավանդակին: Բոլոր վերքերը ենթարկվել պլաստիկ վիրահատության: Կրծքավանդակի աջ թիակային շրջանի վերքը նեկրէկտոմիայից հետո ծածկվել է ՀԾՎ համակարգով:

Կատարվել է մաշկային պլաստիկա շրջվող լաթով և բուժումն ավարտվել է առողջացումով:

 

Այս դեպքում հիվանդը ունեցել է նախաբազկի զույգ ոսկրերի դիստալ 1/3- ի բաց բեկորային կոտրվածք, բարդացած սուր թարախային բորբոքմամբ: Տրադիցիոն մեթոդներով վերքի լավացում չի նկատվել 4 շաբաթների ընթացքում: ՀԾՎ-ն  կիրառելուց հետո վերքը արագ ենթարկվել է մաքրման և փակվել է մեկ շաբաթվա ընթացքում: Հեռակա արդյունքում մինչև օրս պրոցեսի կրկնություն չի նկատվել: Վերջույթի ֆունկցիան վերականգնվել է ավելի քան  85 տոկոսով:

Համակարգը կիրառվել է հիվանդի մոտ, որը ունեցել է խցանող էնդարտերիտ, թաթի չոր գանգրենա: Ամպուտացիայից հետո շաբաթների ընթացքում լավացում չի եղել , կիրառվել է ՀԾՎ համակարգ: Գրանուլացվող մակերեսը ծածկվել է ազատ մաշկային պլաստիկայով:

 

Մեկ այլ դեպքում հիվանդի մոտ ցրտահարությունից հետո զարգացել է չոր գանգրենա: /հիվանդը անօթևան է/
Կատարվել է թաթի ամպուտացիա: Կուլտիայի լավացումը ընթացել է երկրորդային ձգումով : Արդյունքում ստացվել է կուլտիա տրոֆիկ խոցոտված սպիով:


Սպին և խոցային վերքը հեռացնելուց հետո դրվել է  ՀԾՎ համակարգ:

 

     


Կիրառման երեք շաբաթների ընթացքում նկատվել է անսպասելի լավ արդյունք:

Առողջ գրանուլացվող վերքային մակերես: Հաշվի առնելով վերքի տեղադրությունը, վերքը ծածկվեց նեյրոսուրալ լաթով,  անոթային ոտիկի վրա:

Վիրահատության և հետվիրահատական անգամ ուշ շրջանում լաթի կենսունակության տեսթերը գերազանց են                                               

 

     


Մեկ այլ դեպք թաթի ամպուտացիոն կուլտիայի չլավացող վերքով:


Հիվանդը մեր մարզի Անիի շրջանի բնակիչ, թաթը տրավմայի կապակցությամբ ամպուտացվել է 78 թ-ին: Բազմիցս կատարվել են մաշկային պլաստիկաներ տեղային լաթերով, ազատ շերտազատված մաշկով, բայց արդյունք չի եղել: ՀԾՎ համակարգի կիրառումից հետո վերքային գրանուլյացիան եղել է լավ : Հաշվի առնելով վերքի տեղադրությունը ներբանային մակերեսին մոտ, և կրունկոսկրի խր .օստեոմիելիտը, կատարվեց թաթի ոսկրակլաստիկ ամպուտացիա ըստ Պիրոգովի:       

  

     

 

 

 

 

   


Բուժման արդյունքները գոհացուցիչ են, վերջույթ իր հենաընդունակությունը մաքսիմալ վերականգնել է: ՀԾՎ համակարգը կիրառվել է մեր կողմից

ա/ ազդրի ամպուտացիոն կուլտիան փակելու,

 

 


բ/ գոտկային շրջանի ինֆեկցված հեմատոման բարդացած զստոսկրի պերիօստիտով, բուժման ժամանակ:

 

 

գ/ ազդրերի օստեոմետալոսինթեզից հետո երկրորդային լավացող վերքերի բուժման ժամանակ:

 


ՀԾՎ համակարգի ոգտագործման ժամանակ հնարավոր բարդություններից են

 

  1. մաշկի էրոզիաներ, հատկապես արտածծիչ խողովակի հպման շրջանում:
  2. ցավը, որը կարող է կապված լինել վակուում պրոցեսի հետ:
  3. գրանուլացվող հյուսվածքի գերաճը և ներաճը սպունգային ծածկի մեջ, վերջինիս փոփոխման ժամանակ կարող է նկատվել կաթիլային արյունահոսություն:
  4. կարող են լինել վերքի եզրերի դերմատիտ
  5. ցան, քոր, այտուց, դիսկոմֆորտ:
  6. վերքային ինֆեկցիան կարող է ակտիվանալ:


ՀԾՎ օգտագործելիս հարկավոր է հետևել վերքին, եզրերին: Անուշադրությունից կարող են առաջանալ նշված բարդությունները: Վակումը պետք է միշտ գործի: Արտածծիչը պետք է լինի մշտական աշխատանքային ռեժիմի մեջ: Ինֆեկցված վերքերը պետք է վիրակապվեն ոչ ուշ քան 12 ժամը մեկ անգամ: Հանգիստ վերքերի վիրակապությունը կատարվում է 48 ժամը մեկ:


ՀԾՎ-ն փոխելիս նոր ձևավորված գրանուլյացիոն հյուսվածքը հաճախ կպչում է սպունգգին: Չվնասելու համար այն թրջվում է ստերիլ ֆիզ լուծույթով: Սարքը լայն կիրառություն ունի ԱՄՆ ում հատկապես պլաստիկ վիրաբուժության մեջ: