Գյումրի բժշկական կենտրոն

Պացիենտների համար / Հիվանդություններ / Շաքարային դիաբետը ժառանգակա՞ն հիվանդություն է, թե՞ ոչ

Շաքարային դիաբետը ժառանգակա՞ն հիվանդություն է, թե՞ ոչ 08.06.2015

Պատասխանում է «Գյումրու բժշկական կենտրոն»ի էնդոկրինոլոգ Նարինե Գալոյանը:


–   Ժառանգական գործոնը դեր ունի: Եթե հայրը կամ մայրն հիվանդ են, ապա երեխայի հիվանդանալու հավանականությունը մեծանում է, հատկապես, եթե հայրն է  հիվանդ, իսկ եթե երկու ծնողն էլ հիվանդ են, ապա տոկոսը, որ երեխան կունենա շաքարային դիաբետ, առավել մեծ է:

 

Եթե ընտանիքում կան դիաբետով հիվանդներ, ապա հարկ է լինել հետևողական ճարպակալման խնդրում, հնարավորինս խուսափել սթրեսներից,  վարակային հիվանդություններով հիվանդացությունից: Շաքարային դիաբետի եւ՛ առաջին, եւ՛ երկրորդ տիպերը վտանգավոր են: Առաջին տիպը  զարգանում է հատկապես երիտասարդ տարիքում՝ մինչեւ 30-35 տարեկան: Հարկ է նաև նշել, որ ցանկացած տարիքում շաքարային դիաբետը վտանգավոր հիվանդություն է:

 

Առաջին տիպի դեպքում շաքարային դիաբետի բարդությունները կարող են զարգանալ ավելի ուշ, ժամանակի ընթացքում: Ծերերի մոտ, երկրորդ տիպի շաքարային դիաբետի առկայության դեպքում, մեծ է սրտանոթային խնդիրներ առաջանալու ռիսկը: