Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքը գտնվում է Ավստրիական մասնաշենքում, այն ըստ համապատասխան նորմատիվային պահանջների ունի առանձնացված մուտք, առանձին ընդունարան և բաժանմունք։ Հիվանդասենյակները մեծ են, լուսավոր, առանձին սանհանգույցներով։
Բաժանմուքնում իրնեց բուժումն են սատնում ինֆեկցիոն հիվանդություններով ստացիոնար բուժման կարիք ունեցող հիվանդները։
Բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ բուժսարքավորումներով, գույքով և իր ծառայություններն է մատուցում և´ մանկահասակ / 0-18 տարեկան/, և´ մեծահասակ բնակչությանը․ կան առանձնացված հիվանդասենյակներ երեխաների և մեծերի համար, առանձին հիվանդասենյակներում են բուժվում տարբեր հիվանդություններով հիվանդները։ Սանիտարահիգենիկ պահանջները և ներհիվանդանոցային վարակների կանխարգելումը բաժանմունքի կարևոր գործառույթներից են։
Բաժանմուքնում աշխատում են որակյալ ավագ և միջին բժշկական մասնագետներ, ովքեր հավաստագրված են ՀՀԱՆ-ի կողմից, անցնում են պարբերաբար շարունակական մասնագիտական կրթություն։ Բուժանձնակազմը սիրված և հարգված է բուժառուների կողմից։
Ինֆեկցիոն բաժանմուքնում իրենց բուժումն են ստանում ինչպես Շիրակի մարզի, այնպես էլ այլ մարզերի ազգաբնակչությունը։