Գյումրու բժշկական կենտրոնում հեմոդիալիզի բաժանմունքը գործում է 2013 թվականից: Բաժանմունքը հագեցած է «արհեստական երիկամներ»-ի սարքավորումներով /թվով 15/:
Հեմոդիալիզային սեանս իրականացնելու համար անհրաժեշտ ֆիլտրը, կոնցենտրատը՝ հիմնային և թթվային, հոսքային գծերը և երակային, զարկերակային ասեղներն օգտագործվում են միանվագ, ունի ջրի մաքրման կայան, որն ի վիճակի է սպասարկել միաժամանակ 18 ապարատ:
Հեմոդիալիզի բաժանմունքը բաղկացած է չորս սրահից, որոնցից յուրաքանչյուրը հագեցած է հեռուստացույցով, մահճակալներից բացի տեղադրված են նաև ֆունկցիոնալ բազկաթոռներ։
Բաժանմունքում բուժվում են քրոնիկական երիկամային անբավարարության տերմինալ ստադիայում գտնվող հիվանդները: