15.05.2015
«Համազգային վստահություն» խորհրդի, «Սոցոմետ» անկախ սոցիալական կենտրոնի, «Էություն» իրավաբանական եւ հոգեբանական աջակցության կենտրոնի ու Փորձագիտական գնահատման եւ ԶԼմ-ների կենտրոն-վերլուծության հետազոտությունների արդյունքում` Հուսո աստղ-2015 թ. մրցանակաբաշխության շրջանակներում «Տարվա լավագույն մարզային բազմապրոֆիլ եւ ժամանակակից բժշկական կենտրոն» անվանակոչմանն է արժանացել Գյումրու բժշկական կենտրոնը:
Մրցանակը Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն` Արմեն Իսահակյանին հանձնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ` Հերմինե Նաղդալյանը:
«Գյումրի» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին